Փոխմարզպետի որդու սպանության մեջ կասկածվող անձը հայտնաբերվել է
ՀասարակությունՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների, որոնողական եւ բացատրական աշխատանքների արդյունքում հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել նախորդ օրը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը` Մեխակ Հարությունյանը:
Սպանված Հայկ Հակոբյանը Կասկածյալ Մեխակ Հարությունյանը

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։