Հայերեն

Վրացական ընդդիմությունը երկրում իշխանափոխության համար չի բացառել «խաղաղ հեղափոխության սցենարը». իշխանությունները խոստացել են «ադեկվատ պատասխան»

Աշխարհ

Վրացական ընդդիմությունն այս կիրակի կներկայացնի հետագա գործողությունների ծրագիրը, հայտարարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան, գրում է sputnik-georgia.ru-ն։

Այսպես նա մեկնաբանել է ԿԸՀ-ի հաղորդագրությունները ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում կուսակցության պարտության մասին։ Ընդդիմությունը, ըստ նախնական տվյալների, չի կարողացել հաղթել երկրորդ փուլում ոչ մի քաղաքում, բացի Ծալենջիխայից՝ Վրաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող փոքրիկ քաղաքից:

«Մենք կոնկրետ ծրագրով կներկայանանք, մեր պայքարն անզիջում է լինելու»,- ասել է Մելիան՝ ընդգծելով, որ «Վրաստանում ընտրությունները կորցրել են իրենց իմաստը»։

Նա նաև ասել է, որ «նեղ կուսակցական շահեր այլևս չկան, և հիմա եկել է մեկ գաղափարի շուրջ համախմբվելու ժամանակը»։

«Ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիոն միասնությունը լավ աշխատեց, ժողովուրդը հավատ ձեռք բերեց, մեր հիմնական խնդիրն է, որ կոալիցիան ընդլայնվի, և դրանում տեղ ունենան ոչ միայն կուսակցությունները, այլև հասարակությունը, ակտիվ քաղաքացիները, բոլորը, ովքեր հասկանում են, որ ներկայիս իշխանության օրոք երբեք նորմալ ընտրություններ չեն լինի»,- ասել է Մելիան։

«Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Գիա Բարամիձեն ասել է, որ դիտարկվում է «խաղաղ հեղափոխության սցենար»։

«Մեզ ոչինչ չի մնում, քան խաղաղ հեղափոխությունը, խաղաղ հեղափոխությունը նշանակում է այս ռեժիմի լիակատար մեկուսացում, որպեսզի բոլոր քաղաքացիները երես թեքեն նրանից... Վաղը-մյուս օրը մենք սկսելու ենք լայնածավալ ակցիա, և այս ակցիան չի ավարտվելու. լինեն դա վրաններ, բողոքի ակցիաներ, ակցիաներ տարբեր քաղաքներում»,- ասել է Բարամիձեն։

Իշխող կուսակցությունն արդեն մեկնաբանել է «Միացյալ ազգային շարժման» առաջնորդների հայտարարությունները՝ զգուշացնելով, որ նրանք թույլ չեն տա անկարգություններ։

«Մենք ադեկվատ պատասխանով կհադարձենք բոլոր գործողություններին, որոնք մարտահրավեր են դառնալու մեր երկրի համար և սպառնալիք սահմանադրական կարգի համար: Ադեկվատ պատասխան ասելով՝ նկատի ունենք երկրի օրենքը և Սահմանադրությունը»,- ասել է կուսակցության ներկայացուցիչ Ալուդա Գուդուշաուրին:

Երեկ Վրաստանում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը։ Քաղաքացիներն ընտրել են 20 մունիցիպալիտետների, այդ թվում՝ մայրաքաղաքի և չորս խոշոր քաղաքների՝ Բաթումիի, Քութայիսիի, Փոթիի և Ռուսթավիի քաղաքապետերին։ Բոլոր քաղաքներում, բացի Ծալենջիխից, երկրորդ փուլում հաղթել են իշխող կուսակցության ներկայացուցիչները։ Ընդդիմությունը, սակայն, հայտարարել է, որ չի ճանաչում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները՝ համարելով, որ դրանք կեղծվել են իշխանությունների կողմից։

Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասին
Ամենադիտված