Հայերեն


Ինձնից բացի, Ադրբեջանի հետ օպերատիվ կապ է պահպանել ևս մեկ անձ՝ քաղաքական բնույթի հարցերով․ ինչու՞ դրա մասին չեն խոսում. Արթուր Վանեցյան

Քաղաքականություն

Civilnet-ի հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն անդրադարձել է իր պաշտոնավարման օրոք Ադրբեջանի հետ օպերատիվ կապ հաստատելու նպատակներին, ներկայացրել է, թե ինչ գործառույթ է կատարել ինքը՝ որպես ԱԱԾ տնօրեն, այդ կապը պահպանելով։

«Այդ կապը կոնկրետ իմ մասով ես իրականացրել եմ բացառապես սահմանային միջադեպերի հետ կապված հարցերով։ Օրինակ՝ մոլորվում էր մի հովիվ, անցնում էր Ադրբեջանի կողմ, զանգահարում էինք Ադրբեջան, ասում էինք՝ մեր հովիվը մոլորվել է, վերադրարձրեք կամ մտնում ենք, հետ բերենք։ Սահմանային միջադեպ է տեղի ունեցել, վիրավորվել է հայ զինծառայող, և այդ կապի շնորհիվ հնարավոր է եղել հայ զինծառայողի նեյտրալ գոտուց վերադարձնել և փրկել նրա կյանքը։ Եղել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը փորձել է իրականացնել ինժենարական աշխատանքներ, ՀՀ կամ Արցախի ԶՈՒ սկսել են կրակել, որպեսզի այդ ուղղությամբ ինժեներական աշխատանքներ չիրականացվեն, ադրբեջանական կողմը պատասխանել է, լարվածություն է առաջացել, և այդ լարվածությունը հնարավոր է եղել կանգնեցնել։ Այսինքն, իմ օպերատիվ կապը բացառապես միտված է եղել սահմանային միջադեպերը կանխելուն, հանդարտեցնելուն։ Մենք անգամ դեպք ենք ունեցել, երբ Նախիջևանի կողմից հրդեհ էր բռնկվել և արդեն մոտենում էր Հայաստանի սահմանին, նաև Խոսրովի արգելոցին, և այդ կապի շնորհիվ մեր հրշեջ-փրկարարները կարողացել են անցնել դեպի ադրբեջանական տարածքներ և այնտեղ իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ։ Դա է եղել օպերատիվ կապը»,- մանրամասնել է Արթուր Վանեցյանը։

Նա արձագանքել է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից իր անունը շահարկելու փաստին․ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, պատասխանելով օպերատիվ կապի վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի հարցին, հերթական մանիպուլյացիային էր դիմել՝ շեշտելով ԱԱԾ նախկին տնօրենի անունը և մեղադրանքներ ուղղելով նրան։ 

«Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մի շատ կարևոր բան չասաց․ բացի ինձնից, ևս մեկ անձ է եղել, ով օպերատիվ կապ է պահպանել՝ քաղաքական բնույթի հարցերով։ Ինչու՞ դրա մասին չեն խոսում։ Թող դրա մասին խոսեն։ Ես չեմ ասի՝ ով է, թող իրենք ասեն։ Գործող պաշտոնյա է։ Ինձնից հետո ԱԱԾ բոլոր ղեկավարներն այդ կապը պահել են ու պահում են մինչ օրս»,- ընդգծել է Արթուր Վանեցյանը։

Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար Մելոյան
Ամենադիտված