Եվրոպայում գազի գինը գերազանցել է 850 դոլարը՝ հազար խորանարդ մետրի համար
ՏնտեսությունԵվրոպայում գազի գինը նոյեմբերի 2-ին կայացած սակարկությունների ընթացքում բարձրացել է հազար խորանարդ մետրի դիմաց 850 դոլարից այն բանից հետո, երբ նախօրյակին նվազել էր 740 դոլարից, վկայում են ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինը նոյեմբերի 2-ին աճել է հազար խորանարդ մատրի դիմաց մինչեւ 854 դոլար: Գնի ընդհանուր աճն օրվա ընթացքում կազմում է ավելի քան 6 տոկոս:
Նոյեմբերի 1-ին գազի գինն առավելակետին հասել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 890 դոլարի, սակայն այնուհետեւ օրվա ընացքում իջել է 740 դոլարից ցած:
Եվրոպայում գազի գինն անցյալ շաբաթ սկսեց իջնել այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Գազպրոմին» առաջարկեց ՌԴ-ի ստորգետնյա պահեստաաններ գազի մղումը նոյեմբերի 8-ին ավարտելուց հետո ավելացնել մատակարարումները Եվրոպայի ըներությոնների պահեստարաններին: «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հավաստիացրել է, որ գազի հոլդինգը կկատարի այդ հանձնարարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: