«Քո արվեստը հավերժ ապրելու է, մենք կշարունակենք այն, ինչ դու չհասցրեցիր»․ Անահիտ Սիմոնյանի հրապարակումը Հայկոյի մասին
LifeԵրգչուհի Անահիտ Սիմոնյանն Ինստագրամի իր էջում հրապարակում է արել Հայկոյի մասին։
«Քո արվեստը հավերժ ապրելու է։ Եվ մենք կշարունակենք այն, ինչ դու չհասցրեցիր»,– հրապարակմանը կից գրել է Անահիտը և նշել՝ շուտով։
Նշենք, որ Հայկոն մահացել է սեպտեմբերի 29–ին՝ կորոնավիրուսից առաջացած բարդություններից։
Օրերս Անահիտը մեկ այլ հրապարակում էր արել և գրել․ «30 օր առանց քեզ»։ Ավելի վաղ նա նշել էր, որ Հայկոյի կորուստը շատ ծանր է անդրադարձել իր վրա, քանի որ ինքն ուժեղ էր հենց Հայկոյով։