Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթելով ադրբեջանցուն դուրս եկավ ԱԱ-ի եզրափակիչ
ՍպորտՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Չալոյանը մրցեց Ադրբեջանի ներկայացուցչի հետ և առավելության հասավ 5:0 հաշվով: 12 տարի անց Հայաստանը նորից մասնակից ունի աշխարհի առաջնության եզրափակիչում:
Եզրափակիչը կկայանա նոյեմբերի 5-ին։Գերծանր քաշային կարգում Հայաստանն առաջին անգամ է մրցանակակիր ունենալու աշխարհի առաջնությունում։
Քիչ ավելի ուշ կիսաեզրափակիչում իր ուժերը կչափի նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: