Բարսելոնան ու Չավին Ալ-Սադդին 2,5-ական մլն եվրո կվճարեն․ բանակցություններն ավարտված են
Սպորտ«Բարսելոնան» և Չավին հավասարաչափ կվճարեն մարզչի հրաժարագինը «Ալ-Սադդին»։
Mundo Deportivo-ն գրում է, որ քաթարական ակումբը Չավիի՝ «Բարսելոնա» տեղափոխությունից հետո 5 մլն եվրո կստանա։ Մարզիչն ու ակումբը 2,5-ական եվրո կվճարեն։
«Ալ-Սադդի» հետ բանակցություններն ավարտված են։ Շուտով կապտանռնագույնները կհայտարարեն Չավիի նշանակման մասին։
Այսօր իսպանացին հրաժեշտ է տվել «Ալ-Սադդի» ֆուտբոլիստներին և աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ, «Ալ-Սադդը» հայտնել էր, որ Չավին կգլխավորի «Բարսելոնան», իսկ կատալոնացիներն իրենց 5 մլն եվրո կվճարեն։Ավելի ուշ «Բարսելոնան» հերքեց այս տեղեկություները։ Հետո տեղեկություն տարածվեց այն մասին, որ Չավին անձամբ կվճարի ամբողջ հրաժարագինը։