Զելենսկին ստորագրել է հակաօլիգարխիկ օրենքը
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 5-ին ստորագրել է օլիգարխների մասին օրենքը։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։
«Ես ստորագրել եմ հակաօլիգարխիկ օրենք, որն արմատապես փոխում է խոշոր բիզնեսի և քաղաքական գործիչների հարաբերությունները։ Հիմա բոլոր տնտեսական խաղացողները հավասար են լինելու օրենքի առաջ և չեն կարողանա իրենց համար քաղաքական արտոնություններ գնել։ Մենք ձեզ թույլ չենք տա խախտել օրենքը»: - գրել է Ուկրաինայի նախագահը։
Օրենքի համաձայն՝ անձին օլիգարխ ճանաչելու որոշումն ընդունում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը: Նաև, խորհուրդը կվարի օլիգարխ ճանաչված Ուկրաինայի քաղաքացիների հատուկ ռեգիստր:
Օրենքն արգելում է Ուկրաինայի այն քաղաքացիներին, որոնց խորհուրդը ճանաչում է որպես օլիգարխ, ֆինանսավորել քաղաքական կուսակցություններին և տիրապետել լրատվամիջոցներին։