Նոր մանրամասներ փոխմարզպետի որդու սպանության դեպքից
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունն անհեթեթ կենցաղային բնույթի վիճաբանության հետևանք է եղել:
«Փաստինֆո»-ին դեպքի վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնի դարձել: Սպանված Հայկ Հակոբյանի և կասկածյալի միջև վիճաբանություն է եղել ավտոմեքենա վարելու հարցի շուրջ, այս թեմայով երիտասարդները վիճաբանել են մի քանի անգամ:
Դեպքի օրը՝ հունվարի 7-ին, Հակոբյանի սպանությանը նախորդել է կրկին այդ թեմայի շուրջ նրանց վիճաբանությունը. երկու երիտասարդներն էլ եղել են մեքենաներով:
Թե որքան է վիճաբանությունը թեժացել, որ հանգուցալուծվել է կրակոցներով, այդ մասին քննության ընթացքում հայտնի կդառնա, սակայն Հայկ Հակոբյանի վրա 7 կրակոց է արձակվել, մասնավորապես՝ գլխի և պարանոցի հատվածում:
Հայտնի է նաև, որ նրանց ավտոմեքենաները հայտնաբերվել են: Հայտնաբերվել է նաև մակարով տեսակի ատրճանակը, որից կրակոցներ են արձակվել Հայկ Հակոբյանի վրա: Հակոբյանի սպանության լուրը ցնցել է ողջ Նորատուս գյուղը: Վերջինս բավականին լավ համբավ է վայելել գյուղում:
Երիտասարդ տղամարդն ամուսնացած էր և ուներ 2 մանկահասակ երեխա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող, 29-ամյա Հայկ Անդրանիկի վրա, ինչի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է:
«Փաստինֆոն» տեղեկացրել է, որ սպանվածը Գեղարքունիքի փոխմարզպետի որդին է:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, կասկածյալը ձերբակալված է: