Պամելա Անդերսոնը անճանաչելի է դարձել ․ ֆոտոշարք
LifeՀոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը դեմքի վիրահատություն է արել։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 90-ականների սեքս-խորհրդանիշը մասնակցել է Շոն Պենի կազմակերպած երեկույթին, որը նվիրված է եղել Հաիթիում երկրաշարժից տուժած բնակիչներին։
Պարբերականի փոխանցմամբ՝ միջոցառման հյուրերը դժվարությամբ են ճանաչել դերասանուհուն։ Լրագրողների կարծիքով՝ արմատական փոփոխությունների պատճառը անհաջող պլաստիկ վիրահատությունն է։
Պամելա Անդերսոնից բացի ուշադրության կենտրոնում է եղել նաև նրա որդին, որի հետ դերասանուհին մասնակցել է երեկույթին։