Հայերեն

Խաչիկ Ասրյան. Սահմանադրական հանրաքվե-կառավարման նախագահական համակարգ-նախագահական ընտրություն. ահա՛ այսօրվա Հայաստանի փրկությունը

Քաղաքականություն
Հայաստանում 2015 թվականին ընդունված և աստիճանաբար ուժի մեջ մտած կառավարման խորհրդարանական համակարգը բազմիցս ապացուցել է իր անարդյունավետությունը, որի պատճառով էլ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը հայտարարում է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու և Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգին անցնելու հրամայականի մասին:

Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգի անարդյունավետությունը մեր իրականության մեջ ակնհայտորեն դրսևորվեց հատկապես 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության տարածքները սույն թվականի մայիսի 12-ից ենթարկվեցին ադրբեջանաթուրքական ագրեսիային և օկուպացիային:

Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգն այդպես էլ լիարժեք չի տալիս այն հարցի պատասխանը, թե ի վերջո ով է Հայաստանի տարածքային ամբողջականության՝ ասել է թե սահմանների անխախտելիության երաշխավորն ու, դրա վտանգման դեպքում, պատասխանատուն:

Հայաստանի տարածքների օկուպացիայի պայմաններում անհասկանալի է, թե ով է ի վերջո Հայաստանի Հանրապետության Գերագույն Հրամանատարը (Հայաստանի վարչապե՞տը, Հայաստանի նախագա՞հը, թե՞ Հայաստանի պաշտպանության նախարարը), և ով պետք է կազմակերպի մեր Հայրենիքի պաշտպանությունն ու օկուպացիայից մեր տարածքների ազատագրումը:

Այսօրվա Հայաստանում իշխանության կառավարման համակարգի ուղղահայացի բացակայությունը, կոլեկտիվ անպատասխանատվության և անիշխանության մթնոլորտը լրջագույն ձևով վտանգում են Հայաստան պետության գոյությունը, զրկում նրան դիմադրողականությունից և արդյունավետ գործելու հնարավորությունից:
Հայաստանում ամեն օր ուժգնացող քաղաքական ճգնաժամը կանգնեցնելու և Ռազմական ու Սոցիալական Հայաստան կառուցելու միակ ճանապարհը Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումն է՝ ասել է թե անցումը կառավարման նախագահական համակարգին, որի ժամանակ էլ Հայաստանը կունենա համաժողովրդական իսկական քվեարկությամբ ընտրված և առաջնային մանդատով օժտված Հայաստանի Նախագահ-Առաջնորդ, ով ուղղակիորեն պատասխանատվություն կստանձնի Հայաստանի տարածքային ամբողջականության և Հայաստանի ինքնիշխանության պահպանման համար՝ ունենալով համաժողովրդական մանդատ՝ ինչպես Հայաստանի և Արցախի ինքապաշտպանությունը կազմակերպելու, այնպես էլ Հայաստանն ու Արցախն անընդհատ հզորացնելու համար:

«Հայոց Արծիվները» 2010 թվականի հունվարի 27-ից սկսած, լինելով «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» եռամիասնության արժեհամակարգի հիմնադիրը, կրողն ու տարածողը, պահանջո՛ւմ է Հայաստանի այսօրվա իշխանությունից՝ առաջիկա վեց ամսվա ընթացքում Հայաստանում կազմակերպել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե՝ Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգը դարձնելով նախագահական, իսկ դրանից հետո, վեցամսյա ժամկետում, Հայաստանում անցկացնել նախագահական ընտրություն:

ԱՍՏՎԱԾ պահպանի Հայաստանը, Արցախը, Հայ Ազգը և Հայոց Սուրբ Հողը:
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի Հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ՝ Խաչիկ Ասրյան
Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին
Ամենադիտված