Գերմանիայի կառավարությունը Կովկասի բնության հիմնադրամին 40 միլիոն եվրո է հատկացրել
ԱշխարհԳերմանիայի կառավարությունը Կովկասի բնության հիմնադրամին (CNF) 40 միլիոն եվրո դրամաշնորհ է հատկացրել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են հիմնադրամից, մանրամասնելով, որ, այսպիսով, CNF-ի ընդհանուր միջոցները կազմում են մոտ 100 միլիոն եվրո, ինչն աշխատանքների իրականացման երկարատև կայունություն կապահովի։
Կովկասի բնության հիմնադրամն աջակցում է տարածաշրջանի երեք երկրների եզակի կենսաբազմազանության պահպանության գործին։
Հայաստանում CNF-ն աշխատում է 2009 թվականից՝ օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին։