Ի՞նչ անսպասելի բան կարող է տեղի ունենալ ապրիլին
ՔաղաքականությունՀայաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակվել են 2017 թվականի ապրիլի 2-ին: 2016 թվականի այդ օրն Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Ղարաբաղի դեմ: Դա սակրալ օր է՝ դրամատիկ եւ շրջադարձային միաժամանակ:
Մի կողմից ողբերգություն է՝ ավելի քան 100 երիտասարդ կյանքերի կորուստ, սպանվածների անմարդկային խոշտանգումներ, 800 հեկտարի կորուստ: Մյուս կողմից, Ադրբեջանն անգամ Ռուսաստանի աջակցությամբ չկարողացավ փոխել առաջին պատերազմից հետո ձեւավորված ստատուս-քվոն, եւ հավանաբար չի էլ կարողանա:
Ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը խորհրդանշական է: Ապրիլի 2-ին Հայաստանում կտրուկ շրջադարձ եղավ: Գրեթե անհույս վասալային-գաղութային երկրում, ինչպես պարզվեց, ինքնիշխանության ամուր ծիլեր են աճում, որոնք թույլ տվեցին դիմակայել: Սակայն քամին ուժեղանում է, իսկ պետականության արմատները դեռ բավարար չափով խոր չեն ու պաշտպանության կարիք ունեն:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում