ԿԳՄՍՆ նախարարը բուհերում դասերի վերաբերյալ հայտարարություն տարածեց
Հասարակություն«ԲՈւՀ-երը ինքնավար են. կարծում եմ նոյեմբերի 15-ից կանցնենք առկա ուսուցման, բայց խստորեն պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոնները»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍՆ նախարար Վահրամ Դումանյանը
«Մենք չենք էլ թաքցրել, որ մենք առկայի կողմնակից ենք, այս քայլերը մեր առողջապահության նախարարության գործընկերների հորդորներով էր, որ դա կմեղմեր, իսկ դպրոցների մասով ընդհամենը մեկ շաբաթով արձակուրդն ենք հետագայում կվերանայենք ուսումնական պլանը: Մենք հուսով ենք, որ այլևս չենք անդրադառնա այս հարցին»,- հավելեց նախարարը: