ՀՀ-ում անչափահաս տղայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ մեղադրվում է նրա քավորը. գործն ուղարկվել է դատարան
ՀասարակությունՀՀ մարզերից մեկում անչափահաս տղայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ մեղադրվում է նրա կնքահայրը: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է վարույթն իրականացնող մարմնից:
Կնքահայրը, տեղյակ լինելով իր սանիկ`16 տարին չլրացած տղայի տարիքի մասին, սեփական սեռական պահանջմունքների բավարարման շարժառիթով՝ 2 տարի շարունակ նրա նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ։
Բացի այդ, ամբաստանյալը սոցիալական կայքում քննությամբ չպարզված անձանց է ուղարկել պոռնկագրական բնույթի լուսանկարներ։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 142-րդ հոդվածի և 263-րդ հոդվածի հատկանիշներով՝ համապատասխանաբար՝ անառակաբարո գործողություններ կատարելն ու պոռնկագրական նյութեր տարածելը:
Պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրութուն չհեռանալու մասին:
Մեղադրանքն ուղարկվել է դատարան: