Հայտնի մրցավարը կսպասարկի Հայաստան-Հս․Մակեդոնիա հանդիպումը
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին ԱԱ-2022 ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում կյուրընկալի Հս․Մակեդոնիայի ընտրանուն, իսկ նոյեմբերի 14-ին՝ Գերմանիայի։
Մակեդոնացիների հետ հանդիպումը կսպասարկի իսպանացի մրցավար Խոսե Մարիա Սանչեսը։
Նրա օգնականները կլինեն Ռաուլ Կաբանյերոն և Ռոբերտո Ալոնսո Ֆերնանդեսը։ Չորրորդ մրցավարը Խուան Մարտինես Մունուերան է։
VAR համակարգի պատասխանատուն է իտալացի Պաուլո Վալերի, իսկ նրա օգնականն է Լուկա Պաիրետտոն։
Հայաստան-Հս․Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին, խաղի մեկնարկը՝ 21։00-ին։