Բերման են ենթարկվել Քանաքեռցի Տույն ու նրա 4 թիկնապահները
ՀասարակությունArmtimes.com-ի տեղեկություններով, թիկնազորով երթեւեկելու համար քիչ առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է բերման ենթարկվել քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը (Քանաքեռցի Տույ):
Նույն այդ տեղեկություններով, բերման են ենթարկվել նաեւ Տույի 4 թիկնապահները:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:
Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, որ Քանաքեռցի Տույը տարբեր պատճառներով բերման է ենթարկվում ոստիկանություն, հետո ազատ արձակվում: Նա 2015 թվականին ապօրինի զենք պահելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման, ապա որոշ ժամանակ անց ազատ արձակվեց: