Եվրոպայում գազի գինն իջել է 1000 խորանարդ մետրի համար 800 դոլարից ցած
ՏնտեսությունԵվրոպայում գազի գինը սակարկությունների բացմանն իջել է հազար խորանարդ մետրի համար 800 դոլարից՝ Ռուսաստանից վառելիքի մատակարարումների աճի ակնալությամբ, վկայում են ICE սակարանի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինն իջել է հազար խորանարդ մետի համար մինչև 791,6 դոլար:
Առավոտյան ավելի վաղ Յամալ - Եվրոպա խողովակաշարով գազի մղումը նախօրյակի ցուցանիշների համեմատությամբ աճել է մեկ քառորդով: Բացի դրանից, «Գազպրոմը» նոյեմբերի 10-ին տվել է պարտավորագրով Ուկրաինայի տարածքով գազի տարանցման առավելագույն ծավալի հայտեր՝ օրական 109,3 միլիոն խորանարդ մետր ծավալով: