Բարսելոնան ներկայացրել է թիմի նոր մարզչական շտաբը
Սպորտ«Բարսելոնան» ներկայացրել է նոր գլխավոր մարզիչ Չավիի մարզչական շտաբը, ով արդեն աշխատանքի է անցել կատալոնական ակումբում։
Չավիի օգնականներն էին նրա ավագ եղբայրը՝ Օսկար Էրնանդեսը և Սերխիո Ալեգրին։ Ֆիզիկական պատրաստության համար պատասխանատու կլինի Իվան Տորեսը։
Դարպասապահների հետ կաշխատի Խոսե Ռամոն դե լա Ֆուենտեն՝ գլխավոր մարզչի փոփոխությունից հետո հին մարզչական շտաբից մնացած միակ մարդը։ Վերլուծական աշխատանքները կիրականացնեն Դեյվիդ Պրատսը, Թոնի Լոբոն և Սերխիո Գարսիան։
41-ամյա Չավիի գլխավորությամբ «կապտանռնագույններն» իրենց դեբյուտային հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 20-ին, «Կամպ Նոուում», «Էսպանյոլի» հետ խաղում: