Հայերեն


UCOM-ը շարունակում է աջակցել 42 ծրագրավորման դպրոցին

Հասարակություն

Ucom ընկերությունը «42 Երևան» ծրագրավորման անվճար դպրոցին շարունակում է տրամադրել ֆիքսված ինտերնետ հատուկ պայմաններով։

Նշենք, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կրթական ուղղության` Թումո լաբերի մաս կազմող կենտրոնն իր տեղն է գտել ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում, որում արդեն իսկ ընդգրկված են Տոկիոն, Սան Ֆրանցիսկոն, Ամստերդամը, Սեուլը և 26 այլ քաղաքներ ամբողջ աշխարհում:

«Իր ծառայություններով Ucom-ը շարունակում է աջակցել Հայաստանում տեխնոլոգիական կրթության ոլորտում առանձնացող նախագծերին։ «42 Երևանը», վստահաբար, նորովի մտածող, ինքնուրույն ու ստեղծարար մասնագետների նոր սերունդ է կրթում՝ օրինակ ծառայելով շատերի համար։ Ուրախալի է լսել, որ բազմաթիվ մասնագետներ համալրում են Հայաստանում ՏՏ լավագույն ընկերությունների աշխատակիցների շարքերը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«42 Երևանը դպրոց է, որտեղ ուսանողներն անվճար հիմունքներով ձեռք են բերում ամուր հիմք ծրագրավորման ոլորտում: Դպրոցի տված կրթությունը ոչ միայն առաջադեմ է իր ոլորտով, այլև իր կրթական մեթոդներով։ Մենք մաս ենք կազմում մեծ միջազգային ցանցի՝ Տոկիոյի, Ամստերդամի, Սիլիկոնային Հովտի և այլ դպրոցների հետ: Այնպես որ, մեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ, դպրոցի գործարկումից 1,5 տարի հետո մենք արդեն տեսնում ենք ծրագրավորողների նոր սերնդի ուժը, իսկ շուտով այն էլ ավելի տեսանելի կդառնա աշխատաշուկայի համար»,– իր հերթին հավելել է  42 Երևանի դպրոցի ղեկավար Հովհաննես Իսպիրյանը:

«Մինչև դիմելը, գուգլեցի մի քիչ, ծանոթացա միջազգային ցանցին, լավ կարծիքներ կարդացի, հենց նույն օրն էլ գրանցվեցի ու անցա խաղը: Ծրագրավորման զրոյական գիտելիքներով եկել եմ այստեղ և այս ընթացքում զուտ «42 Երևանի» ծրագրով այնքան եմ սովորել, որ արդեն անցել եմ աշխատանքի Epam-ում», - պատմել է «42 Երևանի» ուսանող Գևորգ Ամիրջանյանը։

Խոսելով դպրոցում տիրող մթնոլորտի և մշակույթի մասին՝ մեկ այլ ուսանող՝ Սերոբ Խաչատրյանն ասել է․ «42 Երևանում ինձ ամենից շատ դուր է գալիս ազատությունը։ Շատ ոգեւորող միջավայր է, շատ մոտիվացնող։ Ուղղակի հրաշալի է, երբ քեզ քո ժամանակը տնօրինելու ազատություն են տալիս, թողնում են ինքնուրույն որոշել, թե երբ գաս դասի, երբ գնաս, երբ պլանավորես հանգիստդ»։

Հավելենք, որ 2019 թվականից դպրոցն իր ընդունելության մեկնարկից ի վեր ունեցել է շուրջ 8000 դիմորդ, որից ամենանպատակասլաց 160-ը 2020-ին ընդգրկվել են հիմնական ծրագրում, իսկ այս տարվա ընդունելության ավարտից հետո 42-ին կմիանա ևս 180 ուսանող։ Ավելին՝ այն բաց է ուսանողների համար օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Այսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանՆերդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԵկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՖասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիԵթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՀայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում բшխվել են «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսըՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԳերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից
Ամենադիտված