Վարչապետը յուրայինների հավաք է արել Ծաղկաձորում․ ինչ է քննարկվել
Քաղաքականություն«Հայելի»
Վարչապետ Կարեն Կարապետյանը յուրայինների հետ հունվարի 3-4-ին Ծաղկաձորում հավաք են կազմակերպել։ Տոնական սեղանի շուրջ առավելապես առաջիկա քաղաքական գործընթացներն են քննարկվել։ Հրավիրված են եղել տարբեր մարզերից ներկայացուցիչներ, այսպես կոչված, պատգամավորության թեկնածուներ, ինչպես նաեւ գործող պատգամավորներ, որոնք ազդեցություն ունեն իրենց տարածաշրջաններում: Վարչապետը քննարկել է, լսել է, թե ով որ մարզում որքան ռեսուրս ունի։ Հավաքին մասնակցել է նաեւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։