Հայերեն

Նիկոսիայում պաշտոնապես բացվել է «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգին»

Աշխարհ

Նիկոսիայում նոյեմբերի 10-ին պաշտոնապես բացվել է «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգին», որին ներկա է եղել Հունաստանի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այս նախաձեռնության հեղինակն է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը՝ Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապախարալամբոսի աջակցությամբ։

Բացման արարողությանը ներկա են եղելԿիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անիտա Դեմետրիուն, Պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսը, Կիպրոսի Հույն Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Քրիսոստոմոս II Արքեպիսկոպոսի ներկայացուցիչը, Կիպրահայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տեր. Խորեն Արքեպիսկոպոս Տողրամաճեանը, քաղաքական կուսակցությունների առաջնորդներ և ներկայացուցիչներ, կիպրահայ համայնքի ներկայացուցիչներ:

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվելու նման պատմական միջոցառմանը, որը տեղի է ունենում իր պարտականությունները ստանձնելու առաջին շաբաթվա ընթացքում: Դեսպանը հավելել է, որ Կիպրոսը Հայաստանի բնական դաշնակիցն ու բարեկամն է։ Նա բարձր է գնահատել հայ-կիպրական հարաբերություններում կիպրահայ համայնքի դերը՝ առանձնահատուկ  շնորհակալություն հայտնելով Վարդգես Մահտեսյանին, ում նախաձեռնությամբ էլ բացվել է «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգին»։

Դեսպան Մկրտչյանն ընթերցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը։

«Ուրախ եմ իմ ջերմագին ողջույնները փոխանցելու Կիպրոսի Հանրապետության Նախագահ Ն.Գ. Պարոն Նիկոս Անաստասիադեսին, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ն.Գ. տիկին Անիտա Դեմետրիուին և շնորհավորում եմ բոլոր հարգարժան հյուրերին «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգու» բացման կապակցությամբ։ Կցանկանայի նաև իմ խորին երախտագիտությունը հայտնել Կիպրոսի իշխանություններին՝ մշակութային ժառանգության պահպանման գործում կիպրահայ համայնքին ցուցաբերած իրենց մշտական հանձնառության ու աջակցության համար: Խորհրդանշական է, որ այսօրվա միջոցառումը տեղի է ունենում այն օրերին, երբ հայաստանցիներն ու արցախցիները գլուխ են խոնարհում և հարգանքի տուրք են մատուցում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեկնարկած 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին, պատերազմ, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, ռազմական հանցագործություններով և այլ զանգվածային վայրագություններով Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Կիպրոսի կառավարության սկզբունքային դիրքորոշումն Արցախի հարցում և նրա միանշանակ աջակցությունը հայ ժողովրդին։ Կիպրոսը մշտապես եզակի է եղել իրավիճակի հասցեական և հստակ գնահատականով, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք»,-  ասված է նախարարի ուղերձում:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքում նշվում է նաև, որ Կիպրոսի հիմնախնդրի մասին խոսելիս՝ Հայաստանի աջակցությունը Կիպրոսին եղել և մնում է միանգամայն հստակ ու երբեք որևէ երկիմաստություն չի ունեցել։

«Հուսով եմ, որ մոտ ապագայում բանակցությունները կվերսկսվեն՝ ականատես լինելու կղզու վերամիավորմանը։ Մենք բարձր ենք գնահատում Կիպրոսի կառավարության ահռելի աջակցությունը Հայոց ցեղասպանության հարցում՝ արդարության և ճանաչման մեր ձգտումներում։ Կիպրոսի իշխանությունների դիրքորոշումը և նրանց կողմից Հայոց ցեղասպանության տարելիցների առնչությամբ արված բազմաթիվ հայտարարությունները կրկին ու կրկին ընդգծում են Կիպրոսի ժողովրդի՝ համամարդկային արժեքներին հավատարմությունն ու ազնվությունը»,- նշված է ուղերձում:

ՀՀ ԱԳ նախարարը խոսքն ավարտել է հին հույն փիլիսոփա Հերակլիտոսի հայտնի աֆորիզմով՝ «Ամեն ինչ հոսում է», ինչը նշանակում է, որ աշխարհն անընդհատ փոփոխվում է, իսկ կայունությունը պարզապես պատրանք է։ «Սա անկասկած ճիշտ է։ Բայց ես խորապես հավատում եմ, որ փայփայելով մեր համատեղ պատմությունն ու արժեքները և փոխանցելով դրանք գալիք սերունդներին՝ մենք կարող ենք երաշխավորել, որ մեր միջպետական հարաբերությունները, ինչպես նաև հայ և կիպրացի ժողովուրդների միջև շարունակական համերաշխությունն ու բարեկամությունը հավերժ կհարատևեն»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Միջոցառումն ավարտվել է Սուրբ Աստվածածին երգչախմբի, Համազգայինի «Սիփան» պարախմբի կատարումներով և ընդունելությամբ:

Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Ամենադիտված