Գերիների հարցով նիստը դռնփակ են անում՝ իրենց անգործությունը թաքցնելու համար. Աննա Գրիգորյան
Քաղաքականություն«Իշխանությունը որոշել է գերիների հարցով նիստը դռնփակ անել նրա համար, որ իրենց անգործությունը թաքցնեն». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ ընդդիմության համար սա շատ կարևոր հարց է, բայց նիստը փակ ռեժիմով քննարկելը իրենց համար անընդունելի է: