Հայերեն


«Ինձ հետ չապրես՝ սպանելու եմ»

Հասարակություն

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ընտանեկան բռնության հետևանքով սպանված կնոջ մեկ այլ դեպք։ Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը:

Երևանի 38-ամյա բնակիչ Նարինե Դանիելյանն ամուսնացել է 14 տարեկանում: Ամուսնական համատեղ կյանքի 25 տարիների ընթացքում ամուսինը՝ 42-ամյա Արթուր Մելիքսեթյանը, անընդհատ հալածել է կնոջը: Երկու «անհաջող» փորձերից հետո ամուսինը 2016 թվականի սեպտեմբերի 19-ին սպանել է կնոջը՝ մարմինը նետելով ջուրը: Վերջին վեճից հետո Նարինեն հստակ որոշել էր հեռանալ բռնարար ամուսնուց: Հանգուցյալի քույրը՝ Կարինե Դանիելյանը, պնդում է՝ Նարինեն գուցե մի քանի տարով երկարացներ կյանքը, եթե կրկին փորձեր հաշտության եզր փնտրել Արթուրի հետ: «Ես չգիտեմ՝ դա խանդ էր, թե ինչ էր, բայց Արթուրը սենց էր. ինչը իմն է, դրա հետ ինչ կուզեմ կանեմ, կուզեմ՝ կդնեմ ստեղ, կուզեմ՝ կջարդեմ: Այդպես իրի և ստրուկի պես էլ վերաբերվում էր նաև քրոջս», – պատմում է հանգուցյալի քույրը: Կարինեն հիշում է, որ մի անգամ քրոջ և նրա ամուսնու միջև հերթական վեճը ծագել էր նրանից, որ Նարինեն բարևել էր իրենց շենքի կողքի խանութի աշխատողներից մեկին. «Էդ բարևի համար տարել էր Սովետաշենի գերեզմանոց, որ սպանի»: Այդ անգամ Նարինեին բռնարարի ճանկերից ազատել էր սկեսրայրը: 3 անչափահաս երեխաների հայրը՝ Արթուրը, մշտական աշխատանքի վայր չուներ։ «Էստեղ-էնտեղ գործ լիներ, կկանչեին, կգնար, մի բան կաներ», – ասում է Կարինեն: Նրա խոսքով՝ քրոջ ընտանիքին պահում էին նրանց ծնողները: «Լուրջ պատասխանատվություն չուներ ընտանիքի հանդեպ, – հիշում է Կարինեի հայրը` Հովակիմ Դանիելյանը։ – Եթե երեխաները հիվանդանում էին, ես էի Բյուրեղավանից գալիս, տանում երեխաներին հիվանդանոց, ինքը ալարում էր տեղից վեր կենար: Երեխեքն իր համար ոնց որ ճորտ լինեին. նա կպառկեր, երեխեքին կասեր՝ գնացեք, նիսյա հաց առեք»: Նարինեն ոչ միայն աշխատելու իրավունք չուներ, այլև առանց ամուսնուն զգուշացնելու տանից դուրս գալ չէր կարող: Քննիչի մոտ հարցաքննության ժամանակ Նարինեի անչափահաս դստրերը՝ 15-ամյա Գոհարիկը և 13-ամյա Ժաննան հիշել են. «Մենք, մաման, ուր որ գնում էինք, զանգում, ասում էինք պապային՝ գնում ենք»: Ամուսնական կյանքը քիչ թե շատ «սահուն» հունի մեջ է մտնում, երբ 2013 թվականին ծնվում է Արթուրի «երազանքը»՝ տղան: ««Տղա բեր, կյանքդ կփոխվի», ֊ ասում էր Արթուրը: Տղայից հետո մի 5-6 ամիս մի քիչ նորմալացավ տան մթնոլորտը, հետո հիմնահատակ փոխվեց… Սպանեց քրոջս: Ուզում էր տղա ունենար, որ իր նման դարձներ», – պատմում է Կարինեն: Տարիներ տևած կռիվներով լի կյանքի ընթացքում Նարինեն մի քանի անգամ փորձ է արել վերջ տալ ամուսնական կյանքին և երեխաների հետ հեռանալ: «Միշտ ուզել է բաժանվի, բայց թիկունք չուներ, մտածում էր՝ երեք երեխաներին վերցնի, ու՞ր գնա: Մի անգամ կռվի ժամանակ, քուրս ասել է՝ չհամարձակվես ինձ վրա ձեռք բարձրացնես, կզանգեմ 02: Դրանից հետո մի քիչ վախենում էր, Նանոյին էլ ասում էր՝ գործ տվող»,- հիշում է Կարինեն: Նրա խոսքով՝ երեխաները պատմել են, որ կռիվների ժամանակ հայրն իրենց ներկայությամբ միշտ ասել է մորը՝ ինձ հետ չապրես, սպանելու եմ: Սեպտեմբերի 17-ին հերթական վեճից հետո, երբ Նարինեն որոշում է հեռանալ ամուսնուց, Արթուրը զանգահարում է Նարինեի հորը և ասում. «Էկե՛ք, ձեր լրբին տարեք»:Թե ինչպես է Արթուրը սպանել քրոջը, ինչ է կատարվել նրանց միջև վերջին՝ սպանության օրը՝ սեպտեմբերի 19-ին, Կարինեն միայն ենթադրում է. «Իմ քույրը հիմա չկա, ես չգիտեմ՝ ինչ է կատարվել իրականում այդ օրը»: Կարինեի համար մի բան է միայն պարզ՝ սպանությունը եղել է ծրագրված և դիտավորյալ: Նրա խոսքով՝ Արթուրը մի քանի անգամ երեխաների մոտ նկարագրել է, թե ինչպես է սպանելու նրանց մորը. «Ասել է՝ դանակը կկոխեմ սրտաջիգյարաթոքախառը կխառնեմ, քեզ ու հորդ կտանեմ մորդ կողքը կդնեմ»: Նարինեի մայրը մահացել է տարիներ առաջ: Սպանության օրն ամուսինները մեկնել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղ. «Էդ կողմերում են ապրում Արթուրի հարազատները: Չգիտեմ՝ ոնց է համոզել, հետը տարել, քրոջս տարել է խաբեությամբ, որ սպանի: Ասում են՝ էդ իրենց ծանոթները Նարինեենց պարտք են եղել, գնացել էին պարտքերը վերցնելու: Հետո հատուկ մթով են հետ եկել, ինքը քրոջս տարել է իրեն ծանոթ միջավայր, ճանապարհի եզրը․․․»: Ոստիկանության «Հերթապահ մաս»-ի սեպտեմբերի 22-ի թողարկումը հայտնում է՝ Արմավիրի մարզի Ակնալիճ-Զարթոնք տանող ավտոճանապարհին հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դիակ՝ մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով: Ոստիկանությունը հավելում է՝ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է կնոջ ամուսինը՝ Արթուր Մելիքսեթյանը:Արդեն Ոստիկանությունում Արթուրը «բացատրել է»՝ խանդի հողի վրա ծագած վիճաբանության ընթացքում ծեծելով սպանել է կնոջը և ցանկացել թաքցնել հետքերը: «Ես խփել եմ, չեմ իմանում՝ ինձ հետ ինչ ա կատարվել, ինչ ա եղել, ոնց ա եղել… ամեն մարդու խաչ մի ձևի ա թռնում գլխից, իմս տենց ա թռել», – Ոստիկանության պատրաստած տեսանյութում ասում է Արթուրը: Մելիքսեթյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 104-ի կետի 1-ին հոդվածով (սպանություն)։ Գործը գտնվում է նախաքննության փուլում: Տուժողի իրավահաջորդ Կարինեի փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքով՝ դեռ հնարավոր չէ ասել, թե նախաքննական մարմինը ինչ արդյունավետությամբ և ինչ ծավալով է աշխատանք տանում․ «Հույս ունենք, որ այս գործը այլ գործերի ճակատագրին չի արժանանա՝ երբ նախաքննական մարմնի թերի կամ վատ աշխատանքը հետագայում ազդել է նաև հենց դատավճռի վրա։ Նարինեի գործով հնարավոր է ապահովել արդարացի քննության սխեման։ Նարինեի ամուսինն արդեն իսկ ուզում է այլ վարկածներ առաջ տանել՝ մեկ, որ ինքը կպչուն մտքեր է ունեցել, մեկ, որ իբր Նարինեն ինքն է ջուրն ընկել, իսկ ինքը փորձել է հանել։ Բայց փորձագետը պնդում է, որ կնոջ մահը վրա է հասել սեղմելու հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունից»։ Հանգուցյալի քույրը, իր հերթին, պնդում է՝ դա սոսկ սպանություն չէր, այլ դաժան և նախօրոք ծրագրված գործողություն․ «Ես հատուկ մտա մորգ, որ տեսնեմ Նարինեի մարմնի վրայի հետքերը: Դեմքին, վզից վերև մի հատ սաղ տեղ չկար… Նարինե չկար: Թե՛ բոթասով է խփել, թե՛ էդ մասում անցնող խողովակ կար դրան է խփել Նարինեի գլուխը, չգիտեմ: Քույրս էլ երևի մի 20 րոպե պաշտպանվել է, քանի որ Արթուրի վրա էլ կային ճանկռվածքների հետքեր»: Դատաբժշկական փորձաքննությունը փաստում է՝ կնոջ մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից: «Սպանելուց հետո մարմինը կարծես ջուրն է գցել, մի քանի ժամից հանել է, չգիտեմ՝ ինչու», – պատմում է Կարինեն։ Նրա խոսքով՝ քրոջ դեմքի վնասվածքներն այնքան շատ են եղել, որ հոգեհանգստի ժամանակ դագաղը պահել են փակ վիճակում: Մոր մահվանից հետո Նարինեի դստրերը և տղան՝ 3-ամյա Արտյոմը, ապրում են իրենց հոր ծնողների տանը: Կարինեի խոսքով՝ Արթուրի ծնողներն ամեն ինչում մեղադրում են իրենց որդուն միայն: «Հիմնականում ծնողներն իրենց տղաներին դուխ են տալիս, բայց Նարինեի սկեսուրը և սկեսրայրը միշտ ասել են տղային՝ դու գնա, մենք քո երեխաներին էլ, Նարինեին էլ կպահենք», – պատմում է Կարինեն: Դեպքից հետո Արթուրի մոր առողջական վիճակը վատացել է: Կինը սրտի կաթված է ստացել, երբ Արթուրն արդեն կալանավայրից զանգահարել է տուն և ասել. «Արտյոմս ի՞նչ ա անում»։ Մայրը պատասխանել է՝ մամային ա ուզում: Արթուրն էլ ասել է՝ «նապաստակ առեք, թող խաղա»: Վերջին տարիներին Հայաստանում աճել են ամուսինների կողմից կանանց նկատմամբ բռնությունների արձանագրված դեպքերը։ Դրանց մի մասը «լուծվել են» կանանց սպանությամբ: Ընտանեկան բռնության զոհերը հաճախ վախենում են դիմել Ոստիկանություն, իսկ նրանք, ովքեր դիմում են, հիմնականում ոչ միայն պաշտպանություն չեն գտնում, այլ նաև «խորհուրդ» են ստանում, թե ընտանեկան վեճերը նման կերպ լուծել չի կարելի, պետք է փորձել ամուսնու հետ հաշտության եզրեր գտնել։ Որոշ կանայք էլ արժանանում են «գործ տվողի» պիտակի։ Հայաստանի Քրեական օրենսգրքում դեռևս չկան հատուկ օրենքներ, որոնք կվերաբերեն ընտանեկան բռնության դեպքերին, այդ իսկ պատճառով դատարաններում էլ գործերի քննությունը թերի է լինում և բռնարար ամուսինները հաճախ մեղմ պատժի են արժանանում: Նշենք, որ ներկայումս քննարկվում է «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը, որն ընդունման դեպքում կնպաստի նման դեպքերի նվազեցմանը և բռնություն իրականացրած անձի նկատմամբ համապատասխան պատժի սահմանմանը։

Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք «Հասարակություն առանց բռնության» ՀԿ–ի Արագ արձագանքման խմբին Հեռախոսահամարներ՝ +374 60 42 81 92, +374 91 42 81 92 Էլ–փոստի հասցե՝ [email protected],

Հետաքննող լրագրող Շահանե Խաչատրյան

Երբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա Հովսեփյան
Ամենադիտված