Հայերեն


Վարդան Պետրոսյանի դրվագի բացահայտումը

Հասարակություն

Հակոբ Բադալյան, «ԼՐԱԳԻՐ»

Պաշտպանության նախարարությունում Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, ամփոփվել են Ամանորի, Սուրբ ծննդյան և հետտոնական օրերին առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության առավել բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Այդ հանգամանքը ուշագրավ է օրերս հանրային մեծ աղմուկ բարձրացրած տոնական մի հաղորդաշարի ֆոնին, որ հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերությամբ եւ իրականացվում է ՊՆ հովանու ներքո: Խոսքը «Մարտիկ» հաղորդաշարի մասին է՝ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ:
Դրվագը պատկերում էր իբրեւ թե առաջնագծում հայկական դիրք, որտեղից Վարդան Պետրոսյանը իբր թե թուրքերեն հայհոյում եւ ինչ-որ բաներ է խոսում ադրբեջանական դիրքերից կրակողների հետ, որից հետո կրակը դադարում է:
Ցուցադրված հատվածը ոչ միայն միարժեք չէր ընդունվել հանրության տարբեր շրջանակներում, այլ դարձել էր Վարդան Պետրոսյանի հասցեին սուր, ընդհուպ կոշտ եւ կոպիտ արձագանքների պատճառ:
Հաղորդաշարի հեղինակները հետո տվեցին պարզաբանում, թե դա բեմադրություն էր, մտացածին դրվագ, որեւէ խոսք չկա իրական առաջնագծի մասին, նկարահանումը եղել է բոլորովին այլ տեղում, թե՛ կրակոցներն են «հնարովի», թե՛ «պատասխանող ադրբեջանցիները»:
Տեսանյութն ուշադիր դիտելու դեպքում հավանաբար հնարավոր կլիներ իսկապես նկատել տարրեր, որոնք կասկած կառաջացնեին, թե արդյոք այն իսկապես առաջնագծի դիտակետից է: Օրինակ, ինչպես հաղորդաշարի հեղինակներն են նշել` դիտակետի բավական մեծ, պատուհանի չափ բացվածքը, ինչն իհարկե առաջնագծում չի կարող լինել այդպիսի չափի:
Բայց, մյուս կողմից, հանրությունն իհարկե պարտավոր չէ լինել այդ աստիճան մասնագիտորեն նրբանկատ եւ ուշադիր, ըստ այդմ առաջ եկած սուր արձագանքները ամենեւին էլ «դատարկ տեղից» չէին: Թեւպետ, հաղորդման հեղինակների քայլն այդպիսով փաստորեն աշխատում է, այսինքն բեմադրությունը մարդիկ իսկապես ընկալել են իբրեւ իրականություն: Մյուս կողմից, այդ դեպքում ստացվում է, որ «չի աշխատել» հումորը, կամ չի եղել այդպիսին ընդհանրապես, քանի որ դրվագը ծիծաղելի չէ, նույնիսկ դրան մասնակից դարձած զինվորների համար:
Այստեղ առկա է Հայաստանի համար լուրջ խնդիր` հեռուստատեսությունում իրապես ինտելեկտուալ հումորի բացակայությունը: Իսկ երբ այդքան էլ չհաջողված, վատ մշակված, թող տափակաբանություն չթվա` հում հումոր է մատուցվում պատերազմի առաջնագծի վերաբերյալ, ապա այստեղ արդեն սուր եւ կոշտ արձագանքների առատությունից թե զարմանալ պետք չէ, թե նաեւ նեղանալ:
Ավելին, թերեւս պետք է ներողություն խնդրել հանրությունից, այդպիսի թյուրիմացություն առաջացնելու համար:
Սակայն, խնդիրն անկասկած շատ ավելի լայն է, եւ բանը միայն հաղորդման ակնհայտորեն չստացված դրվագը չէ:
Հայաստանի պարագայում անհրաժեշտ է ձեւավորել պատերազմի կամ առաջնագծի «էթիկա» հասկացությունը: Հայաստանը պատերազմող պետություն է, ոչ թե երկիր կամ հայրենիք, այլ պետություն: Բոլոր առարկություններն ուղղակի վերացնում է ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանը, որը հերոսաբար զոհվեց ապրիլի պատերազմում` պաշտպանելով Հայաստանի սահմանը, որովհետեւ Արցախը Հայաստան է:
Հայաստանը պատերազմող պետություն է, եւ առաջնագիծը պետական սահման է` պատերազմող պետության սահման, որը պահանջում է մոտեցումների, անգամ լուսաբանման առանձնահատուկ լրջություն: Ազգը, հասարակությունն առանց ավելորդ «ցավդ տանեմների», «դուխովների» եւ համանման «բառակապակցությունների» էլ ապրում է սահմանը պահող իր զինվորով ու սպայով, ապրում է այնպես ու այնքան, որ չունի այդ ապրումն ուժգնացնելու ավելորդ գեղարվեստական-հուզականության կամ «ախպերականության» անհրաժեշտություն:
Ըստ այդմ, հումորով կամ «լրջորեն» որեւէ մեկը թող չփորձի «մասնագիտանալ» այդ առաքելության վրա:
Կա հակառակի անհրաժեշտությունը` ցույց տալ, թե որքան լուրջ է Հայաստանի սահմանին կանգնած հայկական զինուժի առաքելությունը պետական իմաստով, եւ ըստ այդմ ինչպիսի պետական առաքելություն եւ մտածողություն է պահանջում այդ առաքելությունը թիկունքից, թիկունքում:
Զինուժը պետք է պետականությունը տարածի սահմանից թիկունք, ոչ թե թիկունքի «հուզական ռազմա-հայրենասիրությունը» տարբեր ժամանցային կամ կենացային ֆորմատներով հանվի սահման:
Սա խնդիր է, որ պետք է դառնա Հայաստանի պաշտպանական գերատեսչության առաջնահերթություն, հատկապես ազգ-բանակ հայեցակարգի հռչակման պարագայում: Ազգ-բանակ հայեցակարգը պետք է ենթադրի ոչ թե բանակի «ֆիդայականացում»` մտածողության եւ նաեւ հանրային ընկալումների իմաստով, այլ պետական ինստիտուցիոնալության խորացում` առաջնագծից մինչեւ թիկունք:
Հայաստանի սահմանին լուծվում են խնդիրներ, որոնք ունեն աշխարհքաղաքական նշանակություն, եւ դրանք հնարավոր չէ համարժեք ու արդյունավետ սպասարկել «կենացային հայրենասիրությամբ»: Դրանք պահանջում են պետականություն, պետական մտածողություն թե զինվորի, թե քաղաքացու մակարդակում:
Մնացյալը, այդ թվում նաեւ ինտելեկտուալ, որակյալ, հանրային թյուրիմացությունների տեղիք չտվող հումորն ու ժամանցը, այդ մտածողության մեջ իրենց տեղն ու դերը կգտնեն ինքնաբերաբար:

Երբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա Հովսեփյան
Ամենադիտված