Հայերեն

ԱՄՆ նոր նախագահին տհաճ անակնկալներ են սպասվում

Աշխարհ

Իգոր Մուրադյան, «Լրագիր»

Դոնալդ Թրամփը եւ Հանրապետական կուսակցությունը
ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը իշխանության մնաց նաեւ Օբամայի նախագահական առաջին ժամկետից հետո: ԱՄՆ բնակչության համար պոպուլիզմն այնքան կարեւոր էր, որ դժվար էր ենթադրել, թե ինչպես Դեմոկրատները կարող են հեռանալ իշխանությունից:
Հանրապետական կուսակցությանն իշխանության բերելու համար անհրաժեշտ էր հեղափոխություն անել, ավելի ճիշտ՝ պահպանողական հեղափոխություն: Հանրապետական կուսակցությունից «սովորական» թեկնածուների առաջադրումը կհանգեցներ այդ գաղափարի տապալմանը: Դեմոկրատների պոպուլիզմին ի պատասխան անհրաժեշտ էր առաջ քաշել Հանրապետականի պոպուլիզմը, բայց ԱՄՆ պատմության մեջ նման համատեղում հազվադեպ էր լինում, իսկ ներկայում գործնականում դարձել է անհնար:
Ջորջ Բուշի խիստ ոչ պոպուլյար կառավարումից հետո դժվար էր պատկերացնել, թե ինչը կարող է դառնալ Հանրապետականի պոպուլիզմի հիմքը: Հանրապետականի թեկնածուները հետաքրքիր էին ու անհամեմատելի Թրամփի հետ:
Փորձագետների էլիտար խմբավորումը, որը միշտ աշխատել է Հանրապետականի հետ, եզրահանգեց, որ կուսակցության թեկնածուները քաղաքական հաղթանակի շատ քիչ շանսեր ունեն: Հասկանալի դարձավ, որ հաղթանակի համար պետք են ոչ թե հանրապետականներ, այլ ինչ որ տարօրինակ բան, որը հնարավոր կլինի ներկայացնել որպես հանրապետական:
Պետք է հիշել, որ Ջեբ Բուշը Թրամփին անվանել էր ոչ հանրապետական: Շուտով բոլոր թեկնածուները հետ քաշվեցին, իսկ Ջեբ Բուշն այլեւս նման հայտարարություն չարեց:
Բուշերի ընտանիքը միայն մի դեպքում կարող էր հետ կանչել իր թեկնածուին՝ հաշվարկները ցույց տվեցին, որ այդ իրավիճակում շանսեր չկան: Կար եւս մեկ հանգամանք. Հանրապետականներն այնքան էին ատում դեմոկրատներին, որ պատրաստ էին շատ բանի հաղթանակի հասնելու համար:
Դոնալդ Թրամփն իրականում հանրապետական չէ, պարզապես նա այնքան էր պատրաստ հարմարվել հանրապետականների ձեւաչափին, որ խնդիրներ չկային, բացի մի քանի հանգամանքներից, որոնցից գլխավորը Թրամփի միլիարդանոց կարողությունն էր եւ միլիարդատերերի նրա շրջապատը:
Թրամփը ողջ կյանքում կառուցել ու վերաձեւել է իր բիզնեսը եւ իր պատկառելի տարիքում ի վիճակի չէ մոռանալ այդ գործերի մասին եւ մի կողմ թողնել բիզնեսը, զբաղվելով քաղաքականությամբ: Սակայն նույնիսկ տնտեսական հարցերում Թրամփի համար դժվար է կողմնորոշվելը:
Գլխավոր հարցի՝ տրանսատլանտյան տնտեսական միավորման կապակցությամբ Թրամփը տարօրինակ առաջարկներ է անում, որի դեմ հանդես են գալիս որոշ հանրապետականներ: Տրանսատլանտիզմը, ինչպես ցանկացած այլ տնտեսական դոկտրին, չի կարող լիովին արգելվել, այլ միայն՝ մասնակի:
ԱՄՆ-ի ու Եվրոպայի տնտեսությունը բաղկացած է բազմաթիվ կլաստերներից, որոնց մի մասին տրանսատլանտիզմը ձեռնտու է, մյուս մասին՝ ոչ: Այս խնդրին հարկ է մոտենալ բլոկային սկզբունքով: Բացի այդ, եվրոպական երկրների մի մասի համար այդ գաղափարը պարզապես մահացու է, բավական վնասակար է ԱՄՆ տնտեսության փոքր հատվածի շատ ոլորտների համար:
Սոցիալական ծրագրերը վերացնելու ձգտումը, հատկապես կրթության ու առողջապահության ոլորտներում, չի արտահայտում ամերիկյան հասարակության արդեն կուտակված սոցիալական կարգավիճակը: Այս ծրագրերի մերժումը կհանգեցնի զանգվածային բողոքների, եւ դա արդեն իրականություն է դարձել:
Թրամփը քարոզում է նավթի արդյունահանման ու նավթն ու ածուխն օգտագործելու արխայիկ ու անիմաստ թեզեր, հաշվի չառնելով, որ Ամերիկային սպասվում է մթնոլորտի լուրջ աղտոտում: Ինչպե՞ս ամերիկյան հասարակությունը կարձագանքի նման շրջադարձերին:
Հնարավոր է, միակ խնդիրը, որ առաջ է քաշում Թրամփը՝ միգրացիոն ալիքին դիմակայելն է, ալիք, որը քանդում է Ամերիկան:
Փոխնախագահ Փենսը զգալիորեն ավելի փորձառու ու քաղաքական դեմք է, քան Թրամփը, եւ երեւում է նա ստիպված է լինելու կառավարել քաղաքական իրադարձությունները: Այս վարչակազմում փոխնախագահի անձը չափազանց կարեւոր է, սակայն արդեն կան մի շարք վարչարարներ ու քաղաքական գործիչներ, ովքեր գերազանցում են նախագահին եւ պատրաստ են վարել իսկական Հանրապետական քաղաքականություն:
Նրանք բավական փորձառու, եթե ոչ ականավոր գործիչներ են: Ավելին, գործնականում բոլոր նշանակվածները բավական բացասական են տրամադրված Ռուսաստանի հանդեպ, որն այդքան շատ է «սիրում» Թրամփը: Նույնիսկ Թելլերսոնը էլիտար շրջանակներում համարվում է քաղաքական գործիչ, ով կոչված է քաղաքականապես հարձակվել Ռուսաստանի վրա:
Թրամփին լիովին աջակցել են զինվորական շրջանակները, իսկ հատուկ ծառայությունների հետ խնդիրները վկայում են, որ Թրամփը փորձում է առեւտուր անել նրանց հետ, ունենալով զինվորականների աջակցությունը: Առայժմ խնդիրներ կան նշանակումների հետ, կան նաեւ Թրամփին անծանոթ մարդիկ, որոնց հետ նա նախկինում գործ չի ունեցել եւ չէր կարող ունենալ:
«Ռեալիստների» ու «նեոկոնսերվատորների» միավորումը ցուցադրական օրինակ է, թե որքանով են հանրապետականները պատրաստ միավորել ջանքերը քաղաքականության մեջ սեփական մեթոդներն ու մոտեցումները կիրառելու համար:
Սակայն խնդիրը կադրերի ընտրությունն ու քաղաքական կուրսը չեն: Այս ամենը պարտադրված է եւ ինքնին ոչ մի նշանակություն չունի: Ինչո՞ւ: Թրամփի թիմը ֆինանսավորվում է ոչ թե Թրամփի, այլ հանրապետականների որոշակի շրջանակների կողմից, ովքեր ամերիկյան իսթեբլիշմենթում առայժմ դիտարկվում են որպես մարգինալներ:
Դա բավական տարօրինակ հասկացություն է, սակայն «իսթեբլիշմենթի մարգինալիտետը» իրականում գոյություն ունի եւ հիմա էական դեր է խաղում ամերիկյան քաղաքականության մեջ՝ այդպիսին է ներկայիս Ամերիկան:
Հանրապետական կուսակցության միավորման հարցում ինտեգրացիոն գործընթացների գլխավոր արդյունքը զինվորականների այն ընկալումն էր, որ Դեմոկրատական կուսակցության ձախ-լիբերալ գաղափարախոսությունը ԱՄՆ-ին հասցնում է բազմաթիվ զիջումների, արտաքին քաղաքականության պացիֆիզացիային, դրա հստակ ընկալման բացակայությանը:
Սակայն դա չէ հիմնական խնդիրը: Ակնհայտ է դարձել, որ Թրամփի գաղափարներն ու արտահայտությունները չեն համընկնում նրա «թիմի» կարծիքի հետ, որն ավելի ու ավելի է ձեռք բերում դասական Հանրապետական բնույթ: Ավելին, «թիմի» կարծիքն ավելի արմատական է, եւ ինքը Թրամփը պարզապես ծաղրածու է հիշեցնում այդ թիմի շատ անդամների համեմատ:
Թրամփը մեծ ջանքեր պետք է գործադրի իր խմբավորմանը զսպելու համար, որը մտադիր է ավելի ուժեղ շրջափակել Ռուսաստանը եւ նրան հասցնել կախյալ երկրի վիճակի՝ աղքատացող բնակչությամբ: Ռուսաստանի շուկայում մեծ փողեր աշխատելու վերաբերյալ հայացքները շուտով անիմաստ կդառնան:
Ռուսաստանին կարելի է վերաբերվել որպես միայն թշնամու: Թրամփի «թիմից» շատերը շուտով կդառնան նրա ընդդիմախոսները, եւ դա կարեւոր հանգամանք կդառնա ամերիկյան քաղաքականության մեջ:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված