Apple-ը հնարավորություն կտա օգտատերերին ինքնուրույն վերանորոգել iPhone-ները
ԱշխարհԱմերիկյան Apple ընկերությունը թույլ կտա օգտատերերին սմարթֆոնները և համակարգիչները վերանորոգել ինքնուրույն: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը:
Տեխնոլոգիական հսկան հայտարարել է Self Service Repair ծրագրի գործարկման մասին, որի միջոցով ընկերությունը վաճառքի կհանի iPhone-ի և Mac-ի բաղադրամասերը և բաց հասանելիությամբ կհրապարակի վերանորոգման համար անհրաժեշտ ցուցումները: Առաջին հերթին Apple-ը կիրացնի iPhone 12 և iPhone 13 մոդելների մասերը, այնուհետև վաճառքում կհայտնվեն նաև M1 պրոցեսորով աշխատող Mac համակարգիչների բաղադրամասերը:
Հաղորդվում է, որ Self Service Repair ծառայությունը սկսելու է գործել հաջորդ տարվա սկզբից ԱՄՆ-ում: 2022 թվականի ընթացքում այն հասանելի կդառնա նար այլ երկրներում: