Պուտինը ստիպել է Արևմուտքին ապրել իր կանոններով
ԱշխարհԱրևմտյան երկրները պետք է հրաժարվեն ինքնագոհ համոզմունքներից առ այն, որ Ռուսաստանը թույլ պետություն է, որին կարելի է պարտադրել սեփական կարծիքը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Հոդվածի հեղինակները կարծում են, որ Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք հաջողվել է անել գործնականում ամեն ինչ, որպեսզի ամրապնդվեն Մոսկվայի դիրքերը կարևոր ոլորտներում: Նրանց կարծիքով՝ ռուս առաջնորդը մոդեռնիզացրել է բանակը, բարելավել վառելիքի միջազգային առևտուրը, իր երկիրը շրջապատել է բարեկամ պետություններով և հասկացրել արտասահմանցի գործընկերներին, որ ՆԱՏՕ-ի համար հիմնական պայմանը դեպի Արևելք ընդլայնումից հրաժարումն է:
«Վլադիմիր Պուտինը հօդս է ցնդեցրել արևմտյան մտքերն այն մասին, որ Ռուսաստանը մարող տերություն է: Նա տիրապետում է հմտության ստիպելու ավելի ուժեղ տերություններին իր հետ գործ ունենալ իր իսկ պայմաններով»,- նկատում են հոդվածի հեղինակները:
Վերլուծաբանների կարծիքով՝ ՆԱՏՕ-ի և Կիևի փոխգործակցության աճին զուգահեռ Մոսկվան Ուկրաինան սկսել է դիտարկել որպես «ՆԱՏՕ-ի ավիակիր, որը տեղակայված է Ռուսաստանի հետ սահմանին»: