Քեթրինի Միհրանի ֆեյքերը
Տնտեսություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Բանանի շուկայի ազատականացման շուրջ վերջին ամիսներին տարվող լայն քարոզը, պարզվում է, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ, ըստ «Փաստի» տեղեկությունների, բանանի մենաշնորհին տիրապետող գեներալ Միհրան Պողոսյանը հասցրել է գրանցել մի քանի, այսպես կոչված, ֆեյք–ընկերություններ, որոնք նույնպես զբաղված են բանանի ներկրմամբ:
Նավով Վրաստան հասած Միհրան Պողոսյանին պատկանող ահռելի քանակի բանանը իր և իրեն պատկանող այս ֆեյք–ընկերությունների ավտոմեքենաներով տեղափոխվում է Հայաստան:
Եվ տպավորություն է ստեղծվում, թե բանան են ներկրում բազմաթիվ ընկերություններ: Իսկ իրականում այդ ողջ խմբաքանակը «հանգրվանում է» Պողոսյանի բանանի պահեստներում:
Իհարկե, որոշ ընկերություններ իսկապես բանան են ներկրում:
Բայց հիմնականում Միհրան Պողոսյանը, իր ֆեյք–ընկերությունների շնորհիվ, շարունակում է իշխող դեր խաղալ այս գործում:
Քանի դեռ մենաշնորհների հարցը ֆեյք–ընկերություններն են լուծում, ապա մեր տնտեսությունն էլ «ֆեյք–տնտեսություն» կմնա:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: