Լևոն Արոնյանը հաղթել է Tata Steel India կայծակնային մրցաշարում
ՍպորտԳրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է հնդկական Կալկաթա քաղաքում անցկացվող Tata Steel India մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`18 տուրի արդյունքում հայ գրոսմայստերն ու Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրիգայսին կիսում էին առաջին հորիզոնականը՝ 11,5-ակսն միավորով:Թայ-բրեյքի երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի և պայքարը շարունակվեց արմագեդոնում, որտեղ Արոնյանը հաղթանակ տարավ սպիտակ խաղաքարերով:
Մրցաշարին մասնակցում էր 10 շախմատիստ: