Հայերեն


«Գործ չկա»․ Աղաս Մանուկյանի նոր ներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը

Life

«Գործ չկա»․ այսպես է կոչվում դերասան Աղաս Մանուկյանի նոր սթենդափը, որը նրա պատասխանն է «Գործ կա» հեշթեգին և ներկայացնում աշխատանքի փնտրտուքի նրա պատմությունները, երբ դեռ հեռուստատեսություն չէր հասել։

Tert.am Life–ը ներկա է եղել պրեմիերային և ներկայացնում է հետաքրքիր դրվագները։

Ներկայացումից առաջ Աղասը շատ հուզված էր, միաժամանակ նկատեց, որ մեծ ինքնավստահություն ունի։ «Այս ներկայացումից առաջ ներկայացրել էի «Աղասի 10 կանայք» սթենդափը, որը  մի քանի անգամ խաղացի և շուտ փակեցի։ Սցենարը լավն էր, բայց իմը չէր, դրա համար թիմի հետ որոշեցինք դնել կողքի ու գրել նոր սցենար։ Անկեղծ ասած, այդ ներկայացումը ձախողում եմ համարում, բայց ոչ թե սցենարի, այլ իմ տեսանկյունից։ Պարզապես իմ սցենարը ես պետք է գրեմ, որպեսզի կարողանամ ճիշտ մատուցել։ Այն դեպքում կար լավ սցենարը, որը ես ճիշտ չէի մատուցում»,– անկեղծացավ դերասանն ու նշեց, որ մտավախություն ուներ, որ «10 կանայքի» արձագանքները կազդեն այս ներկայացման վրա, սակայն պրեմիերայից 2 օր առաջ արդեն բոլոր տոմսերը սպառված էին։

Աղասը մեծ ոգևորությամբ է խոսում նոր սցենարի մասին։ Վստահ է՝ բեմում իմպրովիզների պակաս էլ չի լինի, քանի որ սա իր կյանքի պատմությունն է․ «Գրեցինք շատ ծիծաղելի, շատ լավ սցենար, որն իմ կյանքի իրական պատմություններից է, որովհետև ես մինչև հեռուստատեսությունում աշխատանքի անցնելը Վանաձորում փորձում էի տարբեր տեղեր աշխատանքի անցնել ու չէր ստացվում կամ ստացվում էր զավեշտալի պատմություն։ Այդ մասին էլ պատմում եմ։ Հիմա անընդհատ տեսնում եմ «Գործ կա» հեշթեգը ու մտածում եմ՝ ինչու այն ժամանակ, երբ ես էի փնտրում, գործ չկար»։

Աղասը նաև նկատեց, որ այս ներկայացումը խաղալիս չի ցանկանում բեմից իջնել։ ««Ա ընչի համար»–ի ժամանակ ես էլի չէի ուզում բեմից իջնել, «10 կանայքի» ժամանակ բեմում րոպեներն էի հաշվում, երբ պետք է ավարտվի, ազատվեմ այդ մղձավանջից։ Ես հասկանում էի, որ իմը չէր, ինձ մոտ այդ տեսքտը լավ չէր ստացվում, ուղղակի խաղում էի, քանի որ մեծ գումար էինք ծախսել, փորձում էի գոնե դա հետ բերել, իսկ «Գործ չկա»–ն լրիվ այլ հաճույքով եմ խաղում, որովհետև իմն է։ Նորից չեմ ուզում բեմից իջնել»,– պատմեց նա։

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված