Ֆիջիի ափերի մոտ 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհՆոյեմբերի 22-ին 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Ֆիջիի արշիպելագի մերձակայքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆիջիի մայրաքաղաք Սուվայից (բնակչությունը՝ շուրջ 77,3 հազար մարդ) դեպի հյուսիս - արևմուտք: Օջախն ընկած է եղել 30 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել: