Հայերեն


Բակո Սահակյանի հարցազրույցն՝ ամբողջությամբ

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցը «Journal du Parlement» («Խորհրդարանի թերթ») թերթին․

 

— Պարոն Նախագահ, Լեռնային Ղարաբաղը միջազգային համայնքի կողմից ճանաչված չէ որպես պետություն: Հակամարտությունը, կարծես, գնալով ավելի է ճահճանում: Ի՞նչ է պետք անել երկխոսությունը վերսկսելու և հակամարտության լուծման գործում տեղաշարժ ունենալու համար։

— Երկխոսության վերսկսման համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք քաղաքական, իրավական եւ հոգեբանական բնույթի քայլեր:

Քաղաքական ասպարեզում առաջին հերթին անհրաժեշտ է խստորեն հետեւել 1994-1995թթ. զինադադարի ռեժիմի պահպանման պայմանագրերի դրույթներին, ինչպես նաեւ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու միջնորդ երկրների եւ միջազգային հանրության հորդորներին: Իրավական հարթությունում անհրաժեշտ է առաջին հերթին վերականգնել բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը, որտեղ Արցախի Հանրապետությունը հանդիսանում է հակամարտության լիիրավ կողմ, ինչը հաստատվել է ԵԱՀԿ 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովում: Անհնարին է կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը նրա անմիջական կողմերից մեկի՝ Արցախի բացակայության պայմաններում: Ինչ վերաբերում է հոգեբանական հատվածին, ապա այստեղ հիմնական խոչընդոտը հանդիսանում է Ադրբեջանի ռեւանշիստական քաղաքականությունը: Ադրբեջանը պետք է իր մեջ ուժ գտնի հրաժարվելու Արցախի եւ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած կարծրատիպերից եւ հարգի այլ ժողովուրդների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ հրաժարվի անհեռանկարային եւ արկածախնդիր քաղաքականությունից:

— Այլապես, դիվանագիտական տեսանկյունից որո՞նք են այն զիջումները, որոնց դուք պատրաստ կլինեիք գնալ լարվածությունը թուլացնելու համար:

— Ցանկացած հակամարտության կարգավորում, հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի պես բարդ հարց, չի կարող համապարփակ ձեւով լուծում ունենալ զիջումների միջոցով: Անհրաժեշտ են փոխզիջումներ: Ընդ որում՝ այդ փոխզիջումները պետք է լինեն ողջամիտ եւ համարժեք: Ինչ վերաբերում է փոխզիջումների սահմանին, ապա դրանք որեւէ ձեւով չպետք է թուլացնեն անվտանգության համակարգը եւ այդպիսով հակառակ կողմի համար ագրեսիա ձեռնարկելու գայթակղիչ հանգամանք հանդիսանան:

— Ձեր կարծիքով, Լեռնային Ղարաբաղի միջազգային քաղաքական ճանաչման գործում եղե՞լ է, արդյոք, առաջընթաց: Եվ ինչպիսի՞ հետևանքներ դրանք կարող են ունենալ Հարավային Կովկասի կայունության գործում:

— Արցախի միջազգային ճանաչման գործընթացն ընթանում է բավականին ակտիվ, եւ մենք արդեն որոշակի արդյունքների ենք հասել այս ուղղությամբ: Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման օգտին հանդես են եկել ԱՄՆ Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն, Լուիզիանա, Կալիֆորնիա, Ջորջիա, Հավայի եւ Ավստրալիայի Նոր Ուելս նահանգները, Բասկերի Երկիրը, Ֆրեզնո, Լոս Անջելես եւ մի շարք այլ վարչատարածքային միավորումներ: Առաջիկայում կունենանք նոր հաջողություններ եւս: Համոզված եմ, որ մեր երկրի միջազգային ճանաչումը դրականորեն կազդի հարավկովկասյան տարածաշրջանում կայունության վրա՝ այն ավելի ինտեգրելով միջազգային հանրությանը:

— 1994 թվականի մայիսի 12-ից ի վեր գործում էր հրադադարի ռեժիմը: Ինչու՞ այն խախտվեց ապրիլի սկզբին:

— Զինադադարի ռեժիմը խախտվեց Ադրբեջանի կողմից քառօրյա լայնածավալ պատերազմ սկսելու հետեւանքով: Իսկ նման ագրեսիայի հիմնական պատճառն Ադրբեջանի պետական գաղափարախոսությունն է, որի հիմքում հայատյացության քաղաքականությունն է եւ կառավարման համակարգի ձեւը, որը կարելի է որակել որպես բռնապետական եւ տոտալիտար: Իսկ այդպիսի պետությունները, ինչպես բազմիցս վկայել է համաշխարհային պատմությունը, միշտ էլ վարում են ագրեսիվ քաղաքականություն: Ինչպիսի՞ն է փախստականների իրավիճակն այսօր: Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով տուժել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք բնակավայրեր, հարյուրավոր մարդիկ կորցրել են իրենց տունը եւ ժամանակավորապես տեղափոխվել են հարակից բնակավայրեր, մայրաքաղաք Ստեփանակերտ եւ Հայաստանի Հանրապետության որոշ քաղաքներ: Պետությունը մշակում է տարբեր ծրագրեր նրանց սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման եւ տների վերականգնման ուղղությամբ:

— Որո՞նք են Լեռնային Ղարաբաղի տրամադրության տակ գտնվող ռեսուրսները: Ինչպե՞ս է զարգանում տարածաշրջանի ֆինանսական կացությունը: Արդյոք այնտեղ գործու՞մ են ֆրանսիական կամ եվրոպական ընկերություններ:

— Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման հիմնական աղբյուրներն են սեփական ռեսուրսները, Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի կողմից տրամադրվող աջակցությունը: Մինչեւ ապրիլյան պատերազմը մեր տնտեսության տարեկան աճը կազմում էր միջինը 9%: Իհարկե, պատերազմը բացասական ազդեցություն ունեցավ տնտեսության զարգացման վրա, բայց մենք անելու ենք հնարավորը հետագայում եւս երկրի առաջընթացն ապահովելու համար: Արցախում ամենադինամիկ զարգացող ոլորտներից մեկը հանդիսանում է բանկային ոլորտը: Մեր երկրում ներկայացված են տարբեր առաջատար բանկերի մասնաճյուղեր, եւ հույս ունենք, որ դրանց թիվը հետեւողականորեն աճելու է: Ինչ վերաբերում է ֆրանսիական կամ եվրոպական ընկերությունների ներգրավվածությանը, ապա նման համագործակցություն առկա է, սակայն այն ընթանում է հիմնականում հայկական սփյուռքի ներկայացուցիչների միջոցով:

— Դուք բնակչության ինքնորոշում եք պահանջում ձեր անկախության համար: Արդյոք, դա ենթադրու՞մ է, որ ձեր կարծիքով, որևէ աշխարհագրական շրջանակում խմբավորված յուրաքանչյուր փոքրամասնություն իրավասու է պահանջել իր ինքնորոշումը:

— Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշվելու իրավունք, ինչը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է: Արցախի ժողովուրդը 67 տարի պայքարել էր մեզ համար խորթ եւ արհեստականորեն ստեղծած Խորհրդային Ադրբեջանի գաղութատիրական լուծը թոթափելու համար: Ի միջիայլոց, այս որոշումը մեր ծողովրդի կամքին հակառակ ընդունել եւ իրականացրել է բոլշեւիկյան կուսակցության կովկասյան մասնաճյուղը: 1988 թվականին մենք իրականացրել ենք մեր ինքնորոշման իրավունքը: 1991 թվականին ստեղծել ենք անկախ պետություն: Մենք ստիպված ենք եղել այն պաշտպանել ադրբեջանական ագրեսիայից: Եվ արդեն քառորդ դար է կառուցում ենք անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն։ Ի դեպ, ժողովրդավարական եւ քաղաքացիական հասարակություն կերտելու տեսանկյունից մեր երկիրն անհամեմատելիորեն առաջ է Ադրբեջանից եւ շատ ու շատ ճանաչված պետություններից: Ակնհայտ է, որ այս ամենի ներքո Արցախի Հանրապետությունը վաստակել է միջազգային հանրության եւ քաղաքակիրթ աշխարհի կողմից ճանաչվելու իրավունքը:

— Ի վերջո, ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել ֆրանսիական և եվրոպական քաղաքական դասին Journal du Parlement (Խորհրդարանի թերթ) և Comité de l’Europe (Եվրոպայի կոմիտե) թերթերի միջոցով։

— Մեզ հաճախակի են հղում նման հարց, որն, ըստ էության, արտացոլում է նաեւ Եվրոպա-Արցախ հարաբերությունների տեսլականը: Այն, որ մենք պատկանում ենք մի ընդհանուր քաղաքակրթության, կարծում եմ, անվիճելի փաստ է: Ոմանք նույնիսկ հայտարարում են, որ Եվրոպան վերջանում է Արցախում: Մենք գտնում ենք, որ Եվրոպան սկսում է Արցախից:

 

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված