Դավիթ Օվասափյանը՝ ըմբշամարտի բանակայինների աշխարհի փոխչեմպիոն
ՍպորտԻրանի մայրաքաղաքում Թեհրանում ընթացող ըմբշամարտի բանակայինների Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Դավիթ Օվասափյանը 130 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ։
Ավելի վաղ հունահռոմեական ոճում ոսկե մեդալակիր էր դարձել Կարեն Ասլանյանը, իսկ ազատ ոճում՝ Արման Անդրիասյանը։
67 կգ քաշային Սամվել Աղաջանյանն էլ դարձել էր բրոնզե մեդալակիր։