Գիտնականներն ատամն առանց պլոմբի բուժելու միջոց են գտել
LifeԲրիտանացի գիտնականները համոզված են, որ ատամները կարող են ինքնուրույն վերականգնել վնասվածքները, և պլոմբ օգտագործելու կարիք չի լինի։
Լոնդոնի Թագավորական քոլեջի թիմը պարզել Է, որ Tideglusib քիմիական նյութը կարող Է ատամի միջուկի բջիջներին ստիպել բուժել մկների ատամներում գոյացած ոչ մեծ անցքերը:
Science Reports-ում հրապարակված հետազոտության մեջ ասվում Է, որ այս մեթոդը կհանգեցնի «ամբողջական և արդյունավետ բնական վերականգնման»:
Tideglusib պատրաստուկը մեծացնում Է ատամի միջուկի ցողունային բջիջների ակտիվությունը, ինչը թույլ Է տալիս վերականգնել մկների ատամների 0,13 միլիմետր տրամագծով անցքերը, պատմել են գիտնականները:
Պատրաստուկով ներծծված կենսալուծվող սպունգը տեղադրվում Է ատամի վնասված մասում, իսկ վեևւից պաշտպանիչ շերտածածկույթ Է դրվում: Սպունգի քայքայմանը զուգընթաց դրան փոխարինում Է ատամոսկրը, և ատամը բուժվում է:
Ներկայում գիտնականներն ուսումնասիրում են՝ կարելի Է արդյոք այս նույն ձեւով վերականգնել ատամների ավելի խոշոր վնասվածքները: