ԱՀԿ-ն խորհրդակցություն է անցկացնելու կորոնավիրուսի նոր ի հայտ եկած հիմնամանրէի հարցով
ԱշխարհԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուրբաթ հատուկ հանդիպում է անցկացնելու Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի նոր՝ B.1.1.529 հիմնամանրէի հայտնաբերման պատճառով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՀԿ արտակարգ հիվանդություններիբաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկհովեն:
Կազմակերպությունից հայտնել են, որ հետևում են սպիտակուցի մեջ նոր հիմնամանրէի՝ տասնյակ մուտացիաներով զարգացման ընթացքին և ծրագրում են քննարկել, թե ինչպես դա կանդրադառնա առկա պատվաստանյութերի արդյունավետության վրա:
«Մենք դեռ բավարար տեղեկություն չունենք դրա մասին: Սակայն գիտենք, որ այդ հիմնամանրէն շատ մուտացիաներ ունի»,- ասել է մասնագետը:
ԱՀԿ տվյալներով ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 258 մլն մարդ, ավելի քան 5 մլն-ը մահացել է: