Բաքուն նորից առաջ անցավ Երեւանից
ՔաղաքականությունHraparak.am-ը գրում է.
Նախօրեին Ռուսաստանի Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» ածխահանքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետեւանքով զոհվել էր 52 մարդ, եւս 49 մարդ գտնվում է հիվանդանոցներում։ Ադրբեջանի նախագահը դեռ երեկ, իսկ ԱԳ նախարարությունը այսօր արդեն հասցրել է ցավակություն հայտնել Ռուսաստանին։
Իլհամ Ալիեւի ցավակցագիրը հրապարակվել է եւ ադրբեջանական, եւ ռուսական լրատվամիջոցներով։ Հայաստանի ոչ վարչապետի կայքում, ոչ ԱԳ նախարարության կայքում Ռուսաստանին այդ ողբերգական միջադեպի հետեւանքով հղված որեւէ ցավակցագիր չկա։ Մինչդեռ, Ռուսաստանը մեզ համար ռազմավարական դաշնակից է։ Ավելին, հիմա մենք 100 տոկոսով նայում ենք Ռուսաստանի ձեռքին, ինչպես կասեր ժողովուրդը։
Ավելին՝ այստեղ