Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժման» նախապատրաստական աշխատանքները հասել են մինչև Կամչատկա
ԱշխարհՈւկրաինա «ներխուժելու» Ռուսաստանի նախապատրաստումը ներգրավել է անգամ Կամչատկան, ուր վերատեղակայվել են ուժերը «գլոբալ պատերազմի» դեպքում:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրում է Bloomberg գործակալութունը՝ հղում անելով վերլուծաբաններին:
Մեկնաբանելով «ներխուժման» մասին հրապարակումները ԶԼՄ-ներում՝ ՌԴ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ամերիկյան լրատվամիջոցներն օգտագործվում են Ռուսաստանի դեմ տեղեկատվական նպատակաուղղված արշավ իրականացնելու համար:
Գործակալությունը պնդում է, որ երկրում զորքերի վերատեղակայում է տեղի ունեցել՝ ընդհուպ մինչև Կամչատկա, որպեսզի պատրաստ լինեն, եթե «հակամարտությունը վերածվի առավել գլոբալ պատերազմի»: