Հայաստանը թեթևացած շունչ կքաշի
ՏնտեսությունՎրաստանն ու «Գազպրոմ»-ը համաձայնության են եկել Հայաստան գազի տարանցման պայմանների շուրջ: Վրաստանը «Գազպրոմ»-ից պահանջում էր տարանցվող գազի 10 տոկոսը թողնել Վրաստանում, իսկ «Գազպրոմ»-ը ակնկալում էր տարանցման համար պարզապես փող վճարել:
Հունվարի 1-ին լրացավ նախկին պայմանավորվածության ժամկետը, ըստ որի՝ «Գազպրոմ»-ը հենց 10 տոկոսն էր թողնում Վրաստանին: Թե ինչու էր Մոսկվան ցանկանում փոխել պայմանն ու վճարել ոչ թե գազով, այլ փողով՝ դժվար է ասել, սակայն քանի որ «Գազպրոմ»-ը Ռուսաստանի համար քաղաքական գործիք է, ապա կասկած չկա, որ բուն ենթատեքստում քաղաքականությունն էր և Վրաստանի վրա քաղաքական ազդեցության որոշակի տարածումը:
Այսպես, թե այնպես՝ տևական ժամանակ անորոշ բանակցությունից, մի քանի տարբերակների շուրջ անհամաձայնությունից հետո կողմերը եկել են համաձայնության, ինչը կնշանակի, որ իրավիճակը հեռու է ճգնաժամից և Հայաստանի գազամատակարարման շուրջ կոլապսային իրավիճակից: Ընդ որում, ոչ միայն մատակարարման, այլ նաև գնի:
Շարունակությունն՝ այստեղ