Հայերեն


Առաջին անգամ Հայաստանում՝ պաստառներով նորաձևության շոու

Life

Ինտերիերի համար նախատեսված պաստառները նորաձևության մեջ և պոդյումում․ «Սարդ» խանութների ցանցը գործունեության 25 տարվա ընթացքում աշխատել է «Նորաձևությունը պաստառներում թելադրում ենք մենք» կարգախոսով և հոբելյանական տարեդարձի առթիվ որոշել է ներկայանալ խորհրդանշական fashion show–ով։

«Միսս Աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը, «Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը, «Միսս Երևան 2019» Անգելինա Տանանյանը և այլ մոդելներ ներկայացրին հայ դիզայներների ստեղծած հագուստները՝ պատրաստված ինտերիերի համար նախատեսված պաստառներից։

Tert.am Life–ը ներկա է եղել միջոցառմանն ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե պաստառներն ու  հագուստի նորաձևությունը կապ չունեն իրար հետ, սակայն նորաձև մարդը նորաձև է ամեն ինչում՝ միջավայրից մինչև հագուստ, այնպես որ, կապն ուղիղ է։

Այսպես ներկայանալու գաղափարը «Սարդ» խանութների ցանցի պաստառների բրենդ մենեջեր Նոնա Հակոբյանինն է։

«Ինչպես  հագուստի, այնպես էլ պաստառների նորաձևության մեջ թրենդները ժամանակ առ ժամանակ կրկնվում են։ Փորձեցինք միքսել այս ամենը, արդյունքում ստացանք հետաքրքիր շոու, ինչպիսին Հայաստանում դեռևս չի եղել։ Միջոցառումը լիարժեք համապատասխանում էր մեր կարգախոսին՝  «Նորաձևությունը պաստառներում թելադրում ենք մենք»»,– ասաց Նոնան։

Շոուն կազմակերպել է Armmod fashion–ը, որի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը ոգևորությամբ նկատեց, որ միտքն իրագործելու համար իրենց ընկերությունն ընտրելը հաճելի փաստ է։

«Միտքը մեզ շատ գրավեց, հետաքրքիր էր։ Ներգրավեցինք 10 հայ դիզայների, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց 2–ական հագուստ պաստառներից։ Հայաստանում նման բան չէր եղել, առաջին անգամ է գործվածքի փոխարեն օգտագործվում պաստառ»,– ասաց Ռուբինան։

Անդրադառնալով նորաձևություն թելադրող խանութին՝ Նոնան նշեց, որ 25 տարվա ընթացքում  «Սարդ» խանութների ցանցն ընդլայնվել է և այժմ Երևանում ու Գյումրիում ունի 10 մասնաճյուղ ։

«Ներկայացնում ենք եվրոպական արտադրության բարձրակարգ պաստառներ, ներկալաքային նյութեր ու ջեռուցման համակարգեր։ Գործունեության ընթացքում մշտապես փորձել ենք առաջինը լինել՝ ոլորտի նորամուծությունները բերելով հայկական շուկա։ Մեր 25-րդ տարեդարձի առթիվ էլ սեպտեմբերից սկսել ենք զեղչերի շքերթ՝ ամեն ամիս 25 % զեղչ ենք հայտարարում որևէ բրենդի ողջ տեսականու համար։ Օրինակ՝ այս ամիս գերմանական արտադրության AS Creation  ապրանքանիշի պաստառների համար ենք սահմանել զեղչեր, հաջորդ ամիս զեղչային այլ առաջարկներ կունենանք, որոնք բաց չթողնելու համար կարող եք հետևել մեր ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջերին»,– եզրափակեց նա։

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված