«Ոսկե գնդակի» հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 29-ին
ՍպորտԸնթացիկ տարվա լավագույն ֆուտբոլիստը` «Ոսկե գնդակ» մրցանակի հաղթողը, հայտնի կդառնա նոյեմբերի 29-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆրանսիական France Football պարբերականը, որն էլ կանցկացնի հեղինակավոր մրցանակի պարգևատրությունը: «Ոսկե գնդակի» պարգևատրության պաշտոնական արարողությունը կկայանա Փարիզի «Շատլե» թատրոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ն:
Բացի «Ոսկե գնդակի» պարգևատրությունից, մրցանակ կհանձնվի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին և Լև Յաշինի անվան մրցանակ՝ լավագույն դարպասապահին: