Թուրք վարորդը բռնաբարել է ադրբեջանցի ուղևորուհուն
ԱշխարհԱնկարայի ոստիկանությունը բռնաբարության մեղադրանքով ձերբակալել է Անկարայի քաղաքային ավտոբուսի վարորդ Իբրահիմ Թ.–ին։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Անկարայի ոստիկանություն է դիմել ադրբեջանցի մի կին՝ պնդելով, որ քաղաքային ավտոբուսում վարորդի կողմից բռնաբարության է ենթարկվել։ Նա ասել է, թե ավտոբուս նստելու ժամանակ ընդամենը հարցրել է հաջորդ կանգառում իջնելու մասին, սակայն վարորդը բռնաբարել է իրեն։
Ձերբակալված վարորդն էլ պնդել է, թե ադրբեջանցի կինն ասել է, թե սիրում է իրեն ու ցանկացել է կենակցել, իսկ ինքն էլ չի կարողացել մերժել եւ կատարել է ադրբեջանցի կնոջ ցանկությունը։