Վարչապետը հեղափոխական որոշում է կայացրել
ՏնտեսությունՎարչապետ Կարեն Կարապետյանը նոր տարվա կառավարության առաջին նիստում նախարարներին հարցրել է, թե արդյոք շատ չէին հանգստյան օրերը, իսկ հետո չստանալով արձագանք, շարունակել է, որ գուցե հանրության հետ պետք է քննարկել եւ գտնել լուծում:
Կարեն Կարապետյանը հավանաբար նկատի ունի տոնական հանգստյան օրերը կրճատելու լուծումը: Հայաստանում տարեմուտի հանգստյան օրերը վերածվում են փաստացի արձակուրդի, շարունակվելով մոտ տասը, երբեմն նույնիսկ 12 օր:
Հանրության համար այդ փաստը չունի միարժեք գնահատական: Կան մարդիկ, որոնք բավական ուրախ եւ գոհ են այդ տեւականությունից, հանգստանում են, վայելում: Ընդ որում, այդ վերաբերմունքը կամ ընկալումը տարօրինակ կամ անբնական չէ: Չէ՞ որ կա նաեւ հայտնի խոսքը, որ մարդն ինչպես հանգստանում է, այդպես էլ աշխատում է: Այսինքն, լավ աշխատելու համար մարդը պետք է նաեւ լավ հանգստանա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում