«Որևէ հիմք չկա մարդկանց ձերբակալելու համար». շտաբի պետը հաստատում է Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածուի ձերբակալման տեղեկությունը
ՔաղաքականությունՔիչ առաջ տեղեկություններ էինք ստացել, որ Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը՝ Դավիթ Հարությունյանը և դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանն այսօր առավոտյան ձերբակալվել են:
Տեղեկությունը Past.am-ի հետ զրույցում հաստատեց դաշինքի շտաբի պետ Մելս Հարությունյանը: Նա նշեց, որ իրենք էլ առանձնապես շատ տեղեկություններ չունեն, գիտեն միայն, որ Դավիթ Հարությունյանն ու Գևորգ Սաքանյանն այս պահին Երևանում են՝ Հակակոռուպցիոն կոմիտեում: «Պատկերացում չունենք, թե ինչու են նրանց ձերբակալել, չենք կարողանում հասկանալ, թե հարցն ինչի հետ է կապված, որովհետև շատ լավ քարոզարշավ ենք իրականացրել, ժողովրդավարության բոլոր նորմերին հասմապատասխան: Որևէ հիմք չկա մարդկանց ձերբակալելու համար: Կարո՞ղ է ինչ-որ մեկը սուտ ցուցմունք տված լինի, դա չգիտեմ: Սպասենք, տեսնենք, թե ինչ կհայտարարեն»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ խոստանալով հետագա զարգացումների դեպքում կապ հաստատել մեզ հետ: