Աղվան Հովսեփյանը դիրքավորվում է
ՔաղաքականությունHayeli.am-ի տեղեկություններով, նախօրեին տեղի է ունեցել «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նիստը, որին հրավիրված են եղել խորհրդի անդամներն ու գյուղապետերը: Ինչպես հայտնի է, «Նիգ-Ապարան»-ի նախագահը նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովփեփյանն է: Հենց նա էլ վարել է նիստը: Նա ներկաներին ասել է, որ օրակարգում երկու հիմնական հարց կա. առաջինը կազմակերպչական ընթացիկ հարցերն են, երկրորդը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սեփական թեկնածու ունենալու հարցը: Աղվան Հովսեփյանն ասել է, որ իրենք անպայման Արագածոտնի տարածաշրջանից ունենալու են իրենց սեփական թեկնածուն, որի մասին ավելի մանրամասն խոսվելու է հաջորդ նիստի ժամանակ:
Ըստ տեղեկությունների, այդ թեկնածուն լինելու է Նվեր Պողոսյանը, ով բարձարստիճան զինվորական է: