Հայերեն


ԱՏՁՄ-ն ամփոփել է հանրակրթական ծրագրերի արդյունքները

Հասարակություն

Այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ ասուլիս՝ ԱՏՁՄ հանրակրթական ծրագրերի թեմայով։ Բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը,  ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը, «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։ 

Ասուլիսի ընթացքում բանախոսներն ամփոփեցին «Արմաթ» լաբորատորիաների 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև ներկայացրին մինչև տարվա ավարտ սպասվելիք նորությունները։ 

«Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանն ընթացիկ տեղեկություն ներկայացրեց դեկտեմբերի 12-ին կայանալիք «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնության վերաբերյալ, որը կրելու է «Խելացի քաղաք» խորագիրը։  

«Այս տարի արմաթցիներն իրենց ուժերն արդեն փորձել են «Դիջիկոդ» մարզային ու հանրապետական մրցույթներին, ինչպես նաև առանձին տաղավարով ներկայացել «Դիջիթեք» ցուցահանդեսին։ Այժմ «ԱրմՌոբոտիքս 2021»-ին ներկայացվել է 180 հայտ, որոնցից մրցույթի եզրափակչին մասնակցելու համար ընտրվել է 45 թիմ։ Մրցույթը կանցկացվի այս կիրակի` ժամը 10։00-17։00, Դավթաշենում գտնվող «Օլիմպավան» կենտրոնում», - հավելեց Սեդրակ Վարդանյանը։  

Բանախոսները նշեցին, որ բարձր են գնահատում պետություն-մասնավոր սեկտոր համագործակցությունը, որի շնորհիվ այժմ քննարկվում է մինչև տարեվերջ Սյունիքում 14 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների և Կապանում 1 ԱԹՍ լաբորատորիայի հիմնման հարցը։ 

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի հաղորդմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կարողությունների օգտագործման մեթոդաբանությունը՝ դպրոցում դասավանդվող STEM առարկաների դասավանդման արդյունավետության նպատակով։ 

ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը նշեց, որ մինչև տարեվերջ նախատեսվում է 8 ԱԹՍ լաբորատորիաների հիմնում ՀՀ տարբեր մարզերում, ինչը հնարավոր է դարձել Կարեն Վարդանյանի կրթական հիմնադրամի, «Արմաթ» խմբավարների և տարբեր անհատների ու ընկերությունների կողմից կատարված ներդրումների շնորհիվ։ Նշվեց, որ այս թեմաներն առավել բովանդակային կերպով ԱՏՁՄ վարչությունը կամփոփի հունվարին կայանալիք ասուլիսին։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերին Երևանում տեղի ունեցավ 600-րդ «Արմաթ» աշխատանոցի բացումը, ինչով ամրապնդվեց ՀՀ բոլոր դպրոցներում «Արմաթ» լաբեր ունենալու ԱՏՁՄ հեռանկարը։

ԱՏՁՄ հանրային կապերի պատասխանատու

Աննա Դանիելյան

բջջ.՝ +374 77 138 938

էլ-փոստ՝  [email protected]



Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԵկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՖասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիԵթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՀայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում բшխվել են «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսըՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԳերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mazda»-ն, «Mercedes»-ը և «Ford»-ը Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը Դիոգու Ժոտան՝ «Վուլվերհեմփթոն»-ի Փառքի սրահում Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայողՄեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան 2026 թ. հունվարին ՀՀ-ում բազմաթիվ ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել. վիճակագրություն
Ամենադիտված