Բացառիկ տեսանյութ. Opel-ը մխրճվում է Mercedes-ի մեջ
ՀասարակությունՀրապարակվել է Երևանում 2016 թ.-ի դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած ավտովթարի տեսանյութը:
Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարի բացառիկ տեսանյութը հրապարակվել է shamshyan.com կայքում:
Կայքի հաղորդմամբ, տեսանյութում պարզ երևում է, որ վթարի մեղավորը «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 31-ամյա Սերյոժա Սարգսյանն է, ով առաջին գծից մտնում է երկրորդական շարք, ստեղծում վթարային իրավիճակ մյուս վարորդի համար, ինչն էլ հանգեցնում է ավտովթարի, որի հետևանքով «Opel»-ի վարորդին փրկարարներն ու բժիշկները մեծ դժվարությամբ դուրս են բերում ավտոմեքենայից և տեղափոխում հիվանդանոց։
Դեկտեմբերի 24-ին ժամը 15։00-ի սահմանում, Թբիլիսյան խճուղում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։