Հայերեն

Հայաստանում մեկնարկել է բացառիկ չորանոցների արտադրություն (Տեսանյութ)

Քաղաքականություն

Չրարտադրության ոլորտում նոր հնարավորություններ են ստեղծվում. Հայաստանում արտադրվել է արևային օդատաքացման, ջրատաքացման, ջերմային պոմպով և ժամանակակից այլ տեխնոլոգիաներով զինված նորարարական շարժական չորանոց: Վերջինս բացառիկ է նաև միջազգային շուկայում:

Հայկական առաջին շարժական չորանոցը նախագծել և կառուցել է «Օպտիմում Էներջի» ընկերությունը: Չորանոցը 30-60%-ով ավելի էներգախնայող է գոյություն ունեցող լավագույն չորանոցներից. աշխատում է հոսանքով, ինչպես նաև արևային էներգիայով: Չորանոցի էներգախնայողության շնորհիվ ստացվող չրերի ինքնարժեքը ստացվում է բավականին ցածր:

Հայկական առաջին շարժական չորանոցը պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում և ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորմամբ ձեռք է բերել «ԱռԼեԱՄ» ընկերությունը:

ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորմամբ չորանոցներ հնարավոր կլինի ձեռք բերել Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության 0% տոկոսագրույքով ծրագրի շրջանակում:

«Ներկայանում ենք նոր առաջարկով և վստահ ենք, որ այն իր ծավալներով և որակով մեծ ներդրում կունենա հայկական չրագործության համար: Այսօր ԱԳԲԱ Լիզինգը ակտիվ համագործակցում է և՛ «Օպտիմում Էներջի», և՛ «Արեգի» կազմակերպությունների հետ, որոնց սարքավորումների լիզինգ ենք տրամադրել պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում: Բավականին հաջող փորձ ունենք. երկար տարիներ համագործակցում ենք և վստահ ենք, որ առաջիկայում էլ ավելի մեծ ծավալներով ենք համագործակցելու»,- նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

«Մեր ընկերությունը զբաղվում է ինտենսիվ գյուղատնտեսությամբ, խնձորի, ծիրանի, տանձի ինտենսիվ այգիների մշակմամբ: Կարևորելով երկրորդական վերամշակումն ու տեսնելով հայկական նորարարություն,  որոշում կայացվեց, որ մենք առաջինը լինենք չորանոցի ձեռքբերողն ու մեր իսկ  այգու արտադրած ապրանքից ստանանք չրեր: ԱԳԲԱ Լիզինգի հետ համագործակցում ենք բավականին երկար ժամանակ և ուրախ ենք, որ հայկական արտադրության այս ծրագրին էլ միացել է ԱԳԲԱ Լիզինգն ու մենք կարողացել ենք օգտվել այս ծրագրից»,- նշել է «ԱռԼեԱՄ» ընկերության տնօրեն Մանուկ Խուդոյանը:

««Օպտիմում Էներջին» նախագծեց և պատրաստեց սարքը, իսկ ԱԳԲԱ Լիզինգը առաջինը հավատաց ու կատարեց առաջին ֆինանսավորումը՝ 0 տոկոս պետական աջակցության ֆոնդով: Այսուհետև բոլոր այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են նմանօրինակ մոբիլ, էներգախնայող չորանոցի ձեռքբերմամբ, կարող են ձեռք բերել ԱԳԲԱ Լիզինգի միջոցով: Սարքավորման մեջ արևային էներգիան օգտագործվում է երկու մեթոդով՝ օդատաքացման ու ջրատաքացման: Օգտագործվում է պոմպ, խնայող սարքեր, ապահովում է հոսք, որ միրգը չորանա հավասար: Ունենք խելացի կոնտրոլներ, ղեկավարման լոգիկա, ինչը ամենակարևորներից մեկն է, քանի որ ճիշտ հերթականությամբ պետք է աշխատեն, որպեսզի ունենանք առավելագույն էներգախնայողություն, կարճ չորացման ժամանակ և առավելագույն բարձր որակ»,- նշել է «Օպտիմում Էներջի» և «Արեգի» ընկերությունների համահիմնադիր Արմեն Ղարիբյանը:

            Մանրամասն՝ տեսանյութում:

            ԱԳԲԱ Լիզնիգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Հույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր Ավետիսյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա Կոստանյան
Ամենադիտված