Զախարյանը՝ ՌՊԼ-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
Սպորտ«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է ՌՊԼ-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
18-ամյա Զախարյանի օգտին քվեարկել է 100 մասնագետներից 64-ը (ակումբների ղեկավարներ, մարզիչներ, երիտասարդական թիմերի մարզիչներ, լրագրողներ):
Ընդհանուր առմամբ Արսենը վաստակել է 445 միավոր:
Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրեց «Ուֆայի» հարձակվող Համիդ Ագալարովը (312)։ Երրորդ տեղը զբաղեցրել է «Դինամոյի» հարձակվող Կոնստանտին Տյուկավինը (238)։