Կրկին զոհ ու վիրավորներ. Հռիփսիմե Ստամբուլյան
ՔաղաքականությունՀռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Կրկին զոհ ու վիրավորներ….
Եվս մեկ սևազգեստ մայր ու հանգած ճրագով ևս մեկ հայ ընտանիք:
Դժվարանում եմ ասել, թե Վահե Մանասերյանը «խաղաղության» որերրորդ զոհն է, բայց քանի դեռ մեր հայրենիքի ճակատագիրը վստահված է նիկոլփաշինյաններին ու ալենսիմոնյանների, մենք խաղաղություն չենք ունենալու:
Զինվորի մահը, կներեք, հարցեր չի առաջացնում, որովհետև իշխանությունն ավելի խնամքով վենդետաների ցուցակներն է կազմում, քան խաղաղության համաձայնագիրը, որովհետև խաղաղությունը բոլորովին այլ ցուցակներ կենթադրեր: Խաղաղությունը, գուցե, ամենևին այս իշխանությունը չենթադրեր: